Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): 2015

пятница, 18 декабря 2015 г.

Ամանորյա իրական նվեր


Իմ պատկերացմամբ ամանորյա իրական նվերը ոչ միայն խանութից գնված ապրանքներն են, այլ նաև արարքներ, որոնք կատարելուց հետո ավելի շատ են ուրախանում մարդիկ: Համաձայն եմ ուրախալի է նաև գնված ապրանքը` հագուստը, խաղալիքը: Բայց կարծում եմ, որ ծնողի համար կարևորը նյութական նվերը չէ: Իմ ծնողների համար, իմ կողմից ամենամեծ նվերը, ուսման առաջադիմությունն է: Ինչպես պատմվածքում տղան օգնեց իր հայրիկին, այնպես էլ, երբ ես ինչ-որ լավ աշխատանք եմ կատարում և օգնում եմ իմ ծնողներին, նրանք շատ են ուրախանում:

Համար մեկ տարրը երկրագնդի վրա....նախագիծ

Նյութը պատրաստեց՝ Գայանե Օհանյանը
Նախագծի հեղինակ՝ Սուսան Սահակյան
Նյութը տե՛ս այստեղ

Մեր ծննդոց գիրքը

  • Զրույց տատիկ-պապիկի հետ (եթե հնարավորություն չկա, ուրեմն՝ մայրիկ-հայրիկի հետ): Թեման՝ Մեր ընտանիքի Ծննդոց գիրքը: Հարցերի միջոցով պարզել, թե որտեղի՞ց է գալիս ձեր ընտանիքի պատմությունը, մինչև քանի՞ սերունդ կարող են մտքով ետ գնալ ձեր տան մեծերը, ինչ գիտեն կամ ինչ են հիշում իրենց ծննդավայրից, ինչ բարբառով են խոսել (խոսում) նրանք: Եթե կարող են, խնդրեք-համոզեք, թող հետաքրքիր բան պատմեն իրենց բարբառով:

Պապիկիս պատմածը մեր ազգի մասին
Մեր ծննդոց գիրքը


Պապս պատմում է, որ մեր ազգը ապրել է նոր Բայազետի Գանձակ գյուղում, որը ժամանակի ընթացքում մի քանի անգամ անվանափոխել են՝ Քյոսամայմաթ, Բատիկյան, հետո նորից Գանձակ անուններով: Խոսել են Բայազետի բարբառով, որը այժմ ձևափոխվել դարձել է Քյավառի, այժմ <<Գավառ>> բարբառով: Մեր ազգը սերվել է Ջանիկ Օհանյանից, դրանից առաջ պապս չի հիշում: Ջանիկի անունով մեր ազգը մինչև այժմ կոչվում է՝ Ջանգի ազգ: Ջանիկը ունեցել է երեք տղա՝ Տիգրան, Սիրական և Մանուկ: Մանուկը մեր ճյուղի նախապապն է, որի անունը դրված է հայրիկիս վրա: Մեր ծննդավայրը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի, Աժդահակ լեռան ստորոտին, Գեղամա լճի մոտիկ: Գեղամա լճակին մեր ազգաբնակչությունը անվանում է՝ Սևանա ծով: Մեր բարբառին յուրահատուկ է ա-ի և օ-ի հնչողությունը, որոնք արտասանվում են յուրահատուկ և կլորացված ձևով: Բաղաձայները արտահայտվում են շատ կոշտ ձևով, այդ պատճառով մեր լեզվին անվանում են՝ շատ կոշտ: Օրինակ՝ հաց ասելու փոխարեն անվանում են՝ խաց: