Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): Ֆրիկի ստեղծագործություններից (հատված)

пятница, 18 декабря 2015 г.

Ֆրիկի ստեղծագործություններից (հատված)

4. Ծանոթանալ Ֆրիկի ստեղծագործությանը և ներկայացնել միջին դպրոցի ենթակայքում հոդվածի կամ աուդիոձայնագրության /Բանաստեղծությունների կատարման/ ձևով:
Բան ի Ֆրիկ Գրքոյն (Ֆրիկ)
(հատված)
Աստուած արդար և իրաւի,
Եւ ողորմած յամենայնի.
Հանդէս ունիմ բան մի վիճի,
Թէ դու լսես քո ծառայի:

Այս է զարմանք հիանալի,
Որ կու լինի վերայ երկրի.
Եւ հիացումն ազգի ազգի,
զՈր տեսանեմք ի յաշխարհի:

Գէմ մէկ Ադամ էր ի դրախտին,
Եւ մէկն Եւայ իւր նմանին.
Եւ մէկ բարբառ համազգային,
Մինչև կերեալ պտղոյ ծառին:

Արդ այս բանս է հիանալի,
Եւ առաւել զարմանալի.
Թէ մէկ Ադամ և յԵւայէ
Ո՞րքան ազգեր ծնան յերկրի:

ՈՒրիշ լեզու ամէն մէկի,
Որ մէկ մէկի ո'չ հաւանի.
Որ մէկն է Հայ, մէկ Վրացի,
Մէկն է Տաճիկ, մէկն Ասորի:

Մէկն է ճհուտ Եբրայեցի,
Եւ մին Արաբ, Հագարացի,
Մէկն է Ալան Արևորդի,
Մինն է Թովիչ և Ափխազի:

Մէկն է Քուրդ Քանանացի,
Մինն է Թաթար Թորգոմացի,
Մինն է Մուղալ Խըթայեցի,
Մինն Ջաղաթայ Սմրղնդի:

Մինն Ֆռանգ Լատինացի,
Մէկն է Վենէտ և Ջենեցի.
Մէկն Հոռովմ Յունացի,
Եւ միւսն ՈՒռուզ և Հոնացի:

Մինն Դաղմատ Սպանիացի
Ծնունդ սըրբոյ աւազանի.
Հաւատացեալ Հայր և յՈրդի,
ՈՒ երկրպագու Քո սուրբ Խաչին:

Եւ դաւանօղ սրբոյ Կուսին,
Մարիամու Աստուածածնին,
Խոստովանող երրեակ և մի,
Հայր և Որդի և սուրբ Հոգի:

Այլ կամք ի ձեռս անօրինի,
Որ կու վարեն անգին գերի.
Որքա՞ն քակեն եկեղեցի,
Քանի՞ շինեն պիղծ մըզկիթնի:

Քանի՞ կանայս առնեն այրի,
Եւ որքա՞ն որբ քրիստոնէի.
Որքա՞ն արիւն հեղան յերկրի,

Քանի՞ առնեն բան խոտելի:


Комментариев нет :

Отправить комментарий