Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): Առցանց ուսուցում - Տերյանական ընթերցումներ

среда, 20 января 2016 г.

Առցանց ուսուցում - Տերյանական ընթերցումներ


<<Մթնշաղի անուրջներ>>
<<Գիշեր և Հուշեր>>
<<Ոսկի հեքիաթ>>

<<Մթնշաղի անուրջներ>> բանաստեղծական ժողովածու  (վերլուծություն)

<<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն գրեթե բոլորը մռայլ, թախծոտ, տխուր տրամադրություն ստեղծող բանաստեղծություններ են: Բանաստեղծությունները  լքված սիրո, կյանքից հոգնած, ցավ ապրած, կարոտած, տխուր հիշողություններով կյանքի մասին են: <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուից  Վահան Տերյանի՝ <<Տխուր Զրույց>>  բանաստեղծությունը լքված սիրո մասին է, հեղինակը տխուր էր, թախծում էր, նա փայփայում էր իր սերը, բայց այդ սերը մոռացված էր: <<Աշնան Մեղեդի>> բանաստեղծության մեջ հեղինակը նկարագրում է Աշունը՝ , որ միշտ անձրևում է, ցուրտ է, քամի է, որ դաշտերը չորացած են, անտառները մերկացած, կյանքը տխուր է:

<<Գիշեր և հուշեր>> բանաստեղծական ժողովածու (վերլուծություն)
<<Գիշեր և հուշեր>> ժողովածուն ստեղծում է երազային, թախծոտ տրամադրություն: Բանաստեղծությունները մութ գիշերվա, գիշերային երազների, լռության, սև, գորշ կյանքի մասին են: <<Գիշեր և հուշեր>> ժողովածուից Վահան Տերյանի՝ <<Հայրենիքում>> բանաստեղծությունը չհիշված, մերժված, խաբված կյանքի մասին է, հեղինակը պատմում է իր հայրական տան մասին, որը նա նկարագրում է  մութով լցված, տանջված տուն: <<Հանդիպում>> բանաստեղծությունը խավարած երկնքի, ցնորքների, վշտի, խաբված երազի մասին է: 

<<Ոսկի հեքիաթ>> բանաստեղծական ժողովածու (վերլուծություն)
<<Ոսկի հեքիաթ>> ժողովածուն և մեղմ, և մութ, և լուսազարդ տրամադրություն է ստեղծում: Այս ժողովածուի մեջ բանաստեղծությունները տարբեր են: Վահան Տերյանի՝ <<Գարնան երեկո>> բանաստեղծությունը կապույտ երկնքի, քնքուշ թռչունի, կանաչ դաշտերի մասին է: <<Ուրվական>>բանաստեղծությունը մութ և մթնշաղային ժամերի, անխոս երեկոյի, ստվերների մասին է: Իսկ <<Գարնան քաղաքում>> բանաստեղծությունում հեղինակը նկարագրում է Գարնան գալը, որ ծաղկում են ծառերը, երկինքը պարզվում է, դառնում է ջինջ, մաքրվում է, պայծառանում է, փողոցներում աղմուկ է, մարդկանց դեմքերին ծաղկում է ժպիտը, արևն է փայլում:

Այս երեք ժողովածուների նմանությունն այն է, որ գրեթե բոլոր բանաստեղծությունների մեջ կա տխրություն, թախիծ և հուզմունք: 


Ձայնագրությունները տե՛ս  Միջին դպրոցի ենթակայքում

<<Մթնշաղի անուրջներ>> ժողովածու - Վահան Տերյան՝ <<Հրաժեշտ>>  <<Մթնշաղ>>

<<Գիշեր և հուշեր>> ժողովածու - Վահան Տերյան՝  <<Փողոցի երգը>>   <<Աշնան առավոտի երգը>>

<<Ոսկի հեքիաթ>> ժողովածու - Վահան Տերյան՝ <<Երկու ուրվական>>  <<Հանդիպում>>

1 комментарий :

  1. Կեցցես, Գայանե ջան, իսկական առցանց ուսուցում ես անում, ապրես:

    ОтветитьУдалить