Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): февраля 2017

вторник, 7 февраля 2017 г.

Տերյանը` գրական հայերենի հիմադիր և հասարակական-քաղաքական գործիչ

Ինչպես գիտենք վաղը Վահան Տերյանի ծննդյան օրն է: Ես սկսեցի ուսումնասիրել  Տերյանի <<Մթնշաղի անուրջները>> ժողովածուն, կարդացի գրռթե բոլոր բանաստեղծությունները: Տերյանը այդ ժողովածուն նվիրել է սիրոն, քանի որ բանաստեղծությունները սիրո մասին է: Տերյանը եղել է հասարակական քաղաքական գործիչ, հայոց լեզվի ստեղծող և իր հայրենասիրական ստեղծագործությունները այսօր էլ հավատ և ուժ են ներշնչում ժողովրդի մեջ, երիտասարդները շարունակում են հաճույքով կարդալ իր գեղեցիկ բանաստեղծությունները: Տերյանը միշտ նվիրված է եղել իր հայրենիքին, շատ է սիրել իր ազգին, իր լեզուն: <<Լեզուն մշակույթի ամենանախնական նշանացույցն է, լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը>> ասում է Տերյանը: Նա այնքան է սիրել իր հայրենիքը, որ ամենադժվարին պահին, պատերազմների ընթացքում թե ֆիզիկապես, թե գումարով և թե իր մեծ հոգով օգնում էր ժողովրդին: Տերյանը շատ բողոքներ է ներկայացրել նաև Հայաստանի տարածքները Թուրքիային հանձնելու նպատակով: <<Վերջ ի վերջո ես սկսում եմ գալ այն եզրակացության, որ մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում  որ մենք դառնում ենք անընդունակ բան հասկանալու կամ անելու: Դա մի հիվանդագին սեր է, այդ չափով ենք մենք մոտենում ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում և մեռնում ենք վաղ>> ասում է Տերյանը: