Արդեն ավարտին է մոտենում ճամբարային առաջին շաբաթը: Ու մինչ բոլորը անհաբերությամբ
սպասում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի այցին, մենք որոշեցինք փոքրիկ շրջաց
կատարելով ծանոթանալ տարբեր ջոկատների ճամբարային առօրյային:
Առաջինը այցելեցինք տիկին Ելենայի ջոկատ, որտեղ ճամբարականները աշխատում էին «Ձմեռային
հեքիաթ» նախագծի շրջանակներում և պատրաստվում էին ճամփորդության դեպի Չարենցի կամար:
Հաջորդ կանգառը տիկին Սիլվայի ջոկատում էր: «Օտարագիր հայեր» նախագծի շրջանականերում
սովորողները թարգմանում են հանճարեղ գրող Վիլիան Սարոյանի պատմվածքներից մի հատված,
որը շուտով նաև կբեմադրվի:
Գիտամանկավարժական հավաքի ակտիվ նախապատրաստությունը էր ընդանում 10-րդ դասարանցիներից
բաղկացած տիկին Նունեյի ջոկատում:
Չնայաց ճամբարային ակտիվ թոհուբոհին մաթեմատիկների և գիտակների ջոկատները ուղղակի
տարված էին իրենց գործունեությամբ և նույնիսկ չնկատեցին իրենց նկարողներին:
Ավագ դպրոցը այսօր նաև հյուրեր ուներ, մեզ էին այցելել Հարավային դպրոցի 3-րդ դասարանցիները,
ովքեր ընթերցելով ամենատարբեր գրքեր, առանձնացնում էին իրենց սիրելի հատվածները գրքերից
և ստեղծում թվայնացվող գրքերի փաթեթ: