Իմ ստեղծած ուսումնական փաթեթները
Այս ամիս ես աշխարհագրությունից պատրաստել եմ շատ նյութեր`
《Աշխարհի խոշորագույն նավահանգիստներ, ավտոճանապարհներ և օդանավակայաններ》
《Տերմինների բառարան》
《Տնտեսության ճյուղեր》
《Քիմիական արտադրություն》
Հայոց լեզու
Իմ շարադրությունները
Անձրևից հետո…
Այդքան էլ չեմ սիրում
անձրևը: Իսկ անձրևից հետո, երբ գիտեմ, որ բացվելու է գեղեցիկ, շողշողացող արևը, թռչունները
ետ են վերադառնալու և ամպերը այն գորշ ու տգեղ գույներից վերադառնալու են գեղեցիկ վառ
գույների: Դրա համար ցանկանում եմ արագ վերջանա
անձրևը : Երբ անձրև է գալիս, մարդիկ մի քիչ
տխրում են, այն ազդում է տրամադրության վրա: Չնայաց գիտեմ, որ անձրևը բնության ծարավն է հագեցնում:
Գիտեմ, որ անձրևը մաքրում է բնությանն: Երբեմն անձրևի ժամանակ նաև սկսվում է քամի,
փոթորիկ, և կարծես մարդիկ խառնվում են իրար, իսկ երբեմն լինում է արևային անձրև, որից
հետո ծիածանն է հայտնվում և կարծես իր կամարով հյուսիսն ու հարավն է միացնում միմյանց:
Անձրևից հետո ծառերը, ծաղիկները սկսում են արագ աճել և բնությունը կարծես նոր շունչ
է առնում:
Իմ վաղվա աշխարհը
Իմ վաղվա աշխարհը,
ես պատկերացնում եմ, ուրախ և հետաքրիր, շրջապատված ընկերներով, ընտանիքով: Աշխարհս պատկերացնում եմ
լի երջանիկ մարդկանցով: Աշխարհում չեմ ցանկանա, որ լինի ցուրտ, մռայլ, և այդ պատճառով
կփոխեմ եղանակը`ձմռան և աշնան օրերը ավելի կկարճացնեմ, քանի որ մռայլությունը, ցուրտ
եղանակը մարդուն տխրություն է բերում: Կցանկանամ, որ արևը երկնքից չհեռանա, որովհետև
այդքան էլ չեմ սիրում գիշերը: Իմ վաղվա աշխարհում կուզեմ որ էլ չլինեն պատերազմներ,
միշտ խաղաղ լինի: Կցանկանամ ապագայում տեսնեմ ամբողջ աշխարհը, իր հրաշալիքներով:
Փորձիր գրել քո ձոնը (արձակ)՝ ուղղված այն հայրենիքին, որը դու ես ճանաչում:
Ինչպես ասել է Վ.Հյուգոն, Ինչպես չի կարելի ապրել առանց հացի, այնպես էլ անհնարին է ապրել առանց հայրենիքի, իմ կարծիքով այո դա ճիշտ է:
Հայրենիք քեզ սիրում եմ քո գեղեցկությամբ և հզորությամբ: Այնքան գեղեցիկ բնություն ունես: Այնքան գեղեցիկ ծառեր, ծաղիկներ, սարեր ունես: Ես եղել մի քանի անգամ եղել և տեսել եմ քո գրեթե բոլոր հին, բայց գեղեցիկ եկեղեցիները, քո անտառները և միշտ հիացել եմ: Գեղեցիկ է քո մայրաքաղաքը: Սիրում եմ գիշերը, երբ վառվում են բոլոր լույսերը, այդ ժամանակ ավելի է գեղեցկանում քաղաքը: Հայրենիք դու հզոր և ուժեղ ես քո բանակով: Իմ կարծիքով մարդ առանց հայրենիքի չի կարող ապրել:
Պատմիր քո լսած-տեսած համերգի մասին
Ես մի անգամ գնացել
է ընտանիքիս հետ քաղաքից դուրս: Այնտեղ բնությունը
շատ գեղեցիկ էր, ծաղիկները, ծառերը ծաղկել էին: Ես խոտերի միջից լսում էի ծղրիդների
ձայնը, լսում էի գետակների քչքչոցը: Անտառային լռության մեջ լսում էի թռչունների ծլվլոցը, ոտքերիս տակ խշխշում էին տերևները: Այնտեղ
տեսա նաև ժայռից թափվող ջուր: Եվ այս ամենը ես նմանեցրի մի մեծ համերգի:
Մաքուր սիրել, լուռ վշտանալ — բացատրիր այս
արտահայտությունները և գրիր՝ մեր օրերում հնարավո՞ր է դա (հիմնավորիր պատասխանդ
Իմ կարծիքով մաքուր
սիրել նշանակում է, որ մարդուն սիրում ես անկեղծ, առանց խաբելու, իրեն չես նեղացնում:
Իսկ լուռ վշտանալ իմ կարծիքով նշանակում է, երբ վիրավորանքը պահում ես հոգուտ մեջ:
Ինձ թվում է մեր օրերում
շատ քիչ մարդիկ կան, որ առանց խաբելու են սիրում, իրենց ընկերներին ընկերուհիներին,
չեն նեղացնում: Իսկ շատ են այն մարդիկ, որոնք
միմյանց վիրավորում են, միմյանց չեն հարգում, իրար վատ խոսքեր են ասում: Իմ կարծիքով
մաքուր սիրել նաև նշանակում է, որ դժվար պահերին ընկերներիդ կողքից պետք է չհեռանաս,
իսկ այդպիսի մարդիկ քիչ են: Ես շատ ուրախ կլինեի, եթե աշխարհում բոլորը ազնիվ, մաքուր
լինեին, բոլորը միմյանց սիրեին, չնեղացնեին, միմյանց հարգեին:
Բնությունը բոլոր եղանակներին ունի իր գեղեցկությունը:
-Գարուն քեզ շատ եմ սիրում, երբ որ մտնում ես բնություն մարդիկ ուրախանում են: Ուրախանում եմ նաև ես, երբ տեսնում եմ պարզ երկինք, երկնքում երևացով թռչունների երամ, գալիս և արթնացնում ես գեղեցիկ ծաղիկներին, ծառերին: Երբ տեսնում եմ ձնծաղիկին և մանուշակին, որ դուրս են հանել իրենց գլխիկները: Այդ պահին ուզում եմ ասել.
-Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...
-Ամառ քեզ սիրում եմ, քանի որ դու մեզ տալիս ես անուշ ծաղիկների բուրմունք, կանաչապատ անտառներ և ճանապարհներ: Երբ արթնանում եմ, տեսնում եմ շողշողացող արևը, երբ իր ճառագայթները գցում է բնության վրա:
-Աշուն դու գեղեցիկ ես քո գույնզգույն անտառներով, որոնք հագել են կարմիր, կանաչ, դեղին գույներով տերևներ: Արի քեզ անվանեմ 《գույնզգույն սգեստավորված բնություն》: Երբ մտնում եմ անտառ տերևների խշխշոցից, տերևաթափից մի փոքր տխրում են, երբ հասկանում եմ, որ էլ չեմ տեսնելու գույնզգույն ծաղիկները, չեմ տեսնելու պարզ երկինքը որտեղ լսում էի թռչուների ծլվլոցը: `
-Ձմե' ռ դու մեզ բերում ես ուրիշ աշխարհ: Աշնանային գույնզգույն բնությունից փոխվում ես, մի քիչ խամրում ես, բնությանը դարձնելով սպիտակ աշխարհ: Քեզ կանվանեի` 《Սավանով թաքնված բնություն》
Ներում եմ, ուրեմն թու՞յլ եմ…
Ամեն մարդ սխալ անում է և իր սխալի համար պետք է պատժվի: Բայց երբեմն մարդ այնպիսի սխալ է անում, որ կարող ենք ներել, իսկ անսխալ մարդ կարծում եմ չկա: Երբ զգում եմ, որ դիմացինս հասկացել է իր սխալը, ներում եմ նրան: Իսկ ներելուց թույլ չեմ, այլ ուժեղ եմ, քանի որ կարող եմ ներել: Չներելուց կարող է այն խիղճս տանջել, և դիմացինիս ցավ պատճառեմ: Բոլորս էլ սխալ անում ենք, և այդ սխալներն ուղղելու համար ներել է պետք: Ես էլ եմ երբեմն սխալվում, բայց իմ ծնողները ներում են ինձ, և իմ կարծիքով ամենաուժեղ մարդիկ ծնողներն են: Սխալվում եմ նաև բակում խաղալիս ընկերուհիներիս հետ, մենք կռվում ենք, բայց երբ հասկանում ենք մեր սխալը ներում ենք միմյանց: Իսկ երբ, որ դիմացինս հասկանում է իր սխալը և ես չեմ ներում նրան ես ինձ թույլ եմ համարում:
Ամեն մարդ սխալ անում է և իր սխալի համար պետք է պատժվի: Բայց երբեմն մարդ այնպիսի սխալ է անում, որ կարող ենք ներել, իսկ անսխալ մարդ կարծում եմ չկա: Երբ զգում եմ, որ դիմացինս հասկացել է իր սխալը, ներում եմ նրան: Իսկ ներելուց թույլ չեմ, այլ ուժեղ եմ, քանի որ կարող եմ ներել: Չներելուց կարող է այն խիղճս տանջել, և դիմացինիս ցավ պատճառեմ: Բոլորս էլ սխալ անում ենք, և այդ սխալներն ուղղելու համար ներել է պետք: Ես էլ եմ երբեմն սխալվում, բայց իմ ծնողները ներում են ինձ, և իմ կարծիքով ամենաուժեղ մարդիկ ծնողներն են: Սխալվում եմ նաև բակում խաղալիս ընկերուհիներիս հետ, մենք կռվում ենք, բայց երբ հասկանում ենք մեր սխալը ներում ենք միմյանց: Իսկ երբ, որ դիմացինս հասկանում է իր սխալը և ես չեմ ներում նրան ես ինձ թույլ եմ համարում:
Ես տոնածառ եմ
Երբ գալիս է ձմեռը և մոտենում են ամանորյա օրերը ինձ դուրս են հանում տուփի միջից և սկսում են զարդարել: Ես ուրախանում եմ, երբ ինձ զարդարում են գեղեցիկ խաղալիքներով, բայց երբ ինձ լուսավորում են, ես փայլում եմ, ավելի եմ գեղեցկանում, և դառնում եմ ձմեռվա խորհրդանիշը: Եվ տարվա վերջին գիշերը մարդիկ սկսում են գեղեցկանալ, նրանց աչքերը փայլում է: Ահա սկսվում է հրավառություն: Բոլորը ուրախ են, երեխաները երգում, պարում են շուրջս: Առավոտյան, երբ արթնանում եմ տեսնում եմ շուրջս կա շատ շատ նվերներ: Երեխաները տեսնելով այդ նվերները շատ են ուրախանում, նրանց աչքերը փայլում են, ինչպես ես եմ փայլում: Ես նույնպես ուրախ եմ, որովհետև շատ մարդիկ և երեխաններ իմ շուրջը պարում են նվերներ են միմյանց նվիրում, գեղեցիկ բարեմաղթանքներ միմյանց մաղթում: Բայց ահա ևս մի քանի օր և ինձ դրեցին տուփի մեջ և ես շատ տխրեցի: Հիմա ես պետք է սպասեմ հաջորդ ամանորին, որպեսզի ինձ կրկին զարդարեն գեղեցիկ խաղալիքներով:
Երբ գալիս է ձմեռը և մոտենում են ամանորյա օրերը ինձ դուրս են հանում տուփի միջից և սկսում են զարդարել: Ես ուրախանում եմ, երբ ինձ զարդարում են գեղեցիկ խաղալիքներով, բայց երբ ինձ լուսավորում են, ես փայլում եմ, ավելի եմ գեղեցկանում, և դառնում եմ ձմեռվա խորհրդանիշը: Եվ տարվա վերջին գիշերը մարդիկ սկսում են գեղեցկանալ, նրանց աչքերը փայլում է: Ահա սկսվում է հրավառություն: Բոլորը ուրախ են, երեխաները երգում, պարում են շուրջս: Առավոտյան, երբ արթնանում եմ տեսնում եմ շուրջս կա շատ շատ նվերներ: Երեխաները տեսնելով այդ նվերները շատ են ուրախանում, նրանց աչքերը փայլում են, ինչպես ես եմ փայլում: Ես նույնպես ուրախ եմ, որովհետև շատ մարդիկ և երեխաններ իմ շուրջը պարում են նվերներ են միմյանց նվիրում, գեղեցիկ բարեմաղթանքներ միմյանց մաղթում: Բայց ահա ևս մի քանի օր և ինձ դրեցին տուփի մեջ և ես շատ տխրեցի: Հիմա ես պետք է սպասեմ հաջորդ ամանորին, որպեսզի ինձ կրկին զարդարեն գեղեցիկ խաղալիքներով:
Մենակության զգացողությունը ինչի՞ց կարող է
ծնվել քո մեջ, ինչպես է այն արտահայտվում, ինչպես ես այն հաղթահարում
Ես երբևիցէ, ինձ միայնակ
չեմ զգացել: Չէմ ունեցել մենակության զգացողություն և չեմ էլ ցանկանա լինել մենակ,
քանի որ մենակությունը միշտ տխրությունն է բերում: Ես ունեմ շատ բարեկամներ, ընկերուհիներ, ընտանիք և բոլորին շատ եմ սիրում:
Նրանք միշտ ինձ հետ են: Մենակ եմ զգում ինձ այն ժամանակ, երբ կռվում եմ ընկերուհիներիս
հետ: Եթե ես սխալ եմ լինում ներողություն եմ խնդրում և այդպես հաղթահարում եմ, իսկ
եթե ես սխալ չեմ լինում , մենակությունս հաղթահարում եմ առանց ընկերուհուս:
Գրել շարադրություն` մթնշաղը ինչ տրամադրություն
է արթնացնում ինձ մոտ:
Երբ գալիս է մթնշաղը
օրը մոտենում է ավարտին: Արևի շողերը սարերի հետևից վառ ծիրանագույն լույս են արձակում:
Իսկ հետո գույները անհետանում են: Ես տխրում եմ, որովհետև վերջանում է լուսավոր օրը,
սկսում է երկինքը մթնել, գորշանալ, մռայլվել: Մարդիկ գնում են տուն: Փողոցում սկսում
են վառվել լույսերը: Քաղաքում լռություն է լինում: Մարդկանց տրամադրությունը ընկնում
է: Բայց երբ մթնշաղը փոխարինվում է գիշերվան, երկիքը այնուամենայնիվ գեղեցկանում է:
Գեղեցկանում է իր փայլփլող աստղային երկնքով, լուսնով, որը ժպտում է բոլորին: Ես այդքան
էլ չէմ սիրում գիշերը, քանի որ այդ ժամանակ բոլորը քնում են, նույնիսկ թռչունների ծլվլոցը
չի լսվում:
Հրաժեշտը ցա՞վ է անվերջ, թե … — ստեղծագործական
աշխատանք
Ինձ համար հրաժեշտը
տխրություն է: Երբ իմ հարազատները հեռանում
են, ճանփորդում են տարբեր երկրներ, ես տխրում եմ նույնիսկ լաց լինում: Բայց միշտ սպասում
եմ և կարոտում եմ: Չեմ սիրում հրաժեշտ անել, քանի որ հենց այդ պահից ես սկսում եմ կարոտել,
սպասել: Հրաժեշտը շատ դժվար է հաղթահարել:
Ստեղծագործական աշխատանք — Գարունը այնքան…գարունը
այնպես…
Երբ գալիս է գարունը
բնությունը սկսում է ավելի ու ավելի գեղեցկանալ: Արևի շողերը տաքացնում են և պայծառեցնում
գարունը: Սկսում են ծաղկել ծառերը, ծաղիկները: Գարունը այնքան գեղեցիկ է, երբ տեսնում
եմ պարզ, երկնագույն երկինք: Այնպես քնքուշ է, երբ լսում եմ ծիտիկների ծլվլոցով: Գարնանը սկսում է տաքանալ եղանակը: Գարնանը գեղեցկացնում
են նաև մարդիկ, երեխակերը, երբ դուրս են գալիս բակում խաղալու: Գարուն այնպես անուշ
բույր ունի:
Ինքդ փորձիր «երգել» աշուն՝ օգտագործելով տրամադրություն
և գույն հաղորդող մակդիրներ:
Աշուն քեզ սիրում
եմ քո գեղեցկությամբ, քո գույնզգույն տերևներով, երբ պարելով ծառերից թափվում են: Սիրում
եմ քեզ քո տերևների խշխշոցով, երբ քայլում եմ նրանց միջով: Նաև սիրում եմ քեզ, քանի որ դու հարուստ ես մրգերով:
Բայց տեսնելով թե ինչպես է թափվում տերևները
գեղեցիկ ծառերից նաև տխրում եմ, որ գիտեմ արդեն ցուրտ է, թռչունները էլ չեն ծլվլալու,
ծաղիկները, ծառերը էլ չեն ծաղկելու: Ամպերը պարզ` գեղեցիկ, երկնագույն երկնքից, փոխվում
դառնում գորշ ամպեր: Գալիս է անձրև, ցուրտ
է:
Կա՞ մի բարձր տեղ, ուր դու ես ձգտում հասնել,
ինչպե՞ս ես հաղթահարում այդ բարձրությունը:
Իմ բարձրունքը ապագան
է: Ես ձգտում եմ, որ լավ սովորեմ, խելացի լինեմ: Ձգտում եմ, որ ավելի մեծ հասակում
կարողանամ դժվարություններ հաղթահարել: Ձգտում եմ, որ պետք է շատ հաջողությունների
հասնեմ: Իսկ դժվարությունները ինքս հաղթահարեմ: Շատ ցանկանում եմ, որ ինչ երազանք ունեմ,
բոլորը կատարվեն: Իմ կարծիքով գրեթե բոլոր մարդկանց մոտ կարևորը ապագան է: Մարդիկ կյանքում
հաջողությունների հասնում են իրենց ապագայի շնորհիվ:
Գրիր, թե քո պատկերացմամբ ինչ է նշանակում գեղեցիկ
(ոչ միայն արտաքին). ինչն ես կարևորում, գնահատում, ինչն է քեզ տհաճություն պատճառում,
զայրացնում:
Գեղեցիկ ասելով ես
հասկանում եմ ոչ միայն գեղեցիկ արտաքին այլ նաև գեղեցիկ բնավորություն: Եթե մարդ լինի
լավը և բարի, բայց ոչ գեղեցիկ, միևնույնն է մարդիկ նրա հետ ընկերություն կանեն: Իսկ եթե մարդ հոգով լինի
չար, բայց արտքաին տեսքով շատ գեղեցիկ մարդիկ նրա հետ չեն ուզենա ընկերություն անեն:
Իսկ արտաքինով մարդը գեղեցիկ է այն ժամանակ, երբ կրում է գեղեցիկ զարդեր և հագուստներ:
Ես գնահատում եմ , երբ մարդ հոգատար է լինում, բարի գործեր է անում, ազնիվ է: Ինձ տհաճ
է, երբ լսում եմ որ մարդիկ միմիանց դեմ թշնամանքով են լցված, վատ գործեր են անում:
Ես կուզենամ, որ մարդիկ և արտաքինով և բնավորությամբ լինեն գեղեցիկ:
Երբ նայում ես վերև՝ աստային երկնքին, ինչ ես
զգում, մտածում
Երբ նայում եմ աստղային
երկնքին հիանում եմ , քանի որ այն շատ գեղեցիկ է: Աստղերը փայլփլում են մուգ կապույտ
երկնքում: Նրանց նաև գեղեցկացնում է լուսինը` իր ժպիտով: Երբ նայում եմ սիրուն աստղերին
երկնքում, մտածում եմ, թե ինչքան լուսավոր,
հզոր են, որ իրենց լույսով կարողանում են ամբողջ աշխարհին լուսավորել, տիրել: Նա այնքան
հզոր է, որ ամբողջ մարդկությանը հանգստություն ու նինջ է բերում: Սիրում եմ, երբ կագնած
եմ լինում երկնքի տակ, և աստղերով խաղ եմ խաղում ` պատկերներ հավաքում: Երբ նայում
եմ աստղերին ցանկանում եմ հաշվել, բայց չեմ կարողանում, քանի որ նրանք անվերջ են:
Մի նեղացրեք ինձ, որովհետև աշխարհում կպակասի...
Իմ կարծիքով նեղանալը
աշխարհի ամենավատ բանն է: Երբ նեղանում եմ ըկերներիցս, և ես եմ տխրում և ընկերներս:
Տրամադրությունս ընկնում է և չեմ ցանկանում ոչ մեկի հետ շփվել: Ես ունեմ շատ մեծ շրջապատ, շատ ընկերուհիներ, բարեկամներ
և իմ կարծիքով , երբ նրանցից մեկը նեղանում է
շրջապատից մի մարդ պակասում է: Երբ ես եմ նեղանում ինչ որ մեկից, նրա հանդեպ
սերը, ուրախությունը կորում է, ինձ համար էլ նա գոյություն չի ունենում: Իմ հոգում
պակասում է այդ մարդը, և մոռանում եմ նրան:
Սիրտս զնգում է
Իմ կարծիքով սիրտդ
զնգում է, երբ ուրախությունից չգիտես ինչպես
արտահայտվես այն, սիրտդ թրթռում է: Սիրտս զնգում է այն ժամանակ երբ կարոտում եմ, ուրախանում
եմ: Կարոտում եմ գեղեցիկ գարունը, ամառը, այն գեղեցիկ օրերը որ անցկացնում էի բնության
գրկում: Ուրախանում եմ, երբ ընկրուհիներիս հետ խաղում եմ բակում: Իմ կարծիքով նաև սիրտը
զնգում է սպասելուց: Երբ սիրելիներիցդ մեկին
կարոտում ես և սպասում:
Комментариев нет :
Отправить комментарий