Ես տոնածառ եմ
Երբ գալիս է ձմեռը և մոտենում են ամանորյա օրերը ինձ դուրս են հանում տուփի միջից և սկսում են զարդարել: Ես ուրախանում եմ, երբ ինձ զարդարում են գեղեցիկ խաղալիքներով, բայց երբ ինձ լուսավորում են, ես փայլում եմ, ավելի եմ գեղեցկանում, և դառնում եմ ձմեռվա խորհրդանիշը: Եվ տարվա վերջին գիշերը մարդիկ սկսում են գեղեցկանալ, նրանց աչքերը փայլում է: Ահա սկսվում է հրավառություն: Բոլորը ուրախ են, երեխաները երգում, պարում են շուրջս: Առավոտյան, երբ արթնանում եմ տեսնում եմ շուրջս կա շատ շատ նվերներ: Երեխաները տեսնելով այդ նվերները շատ են ուրախանում, նրանց աչքերը փայլում են, ինչպես ես եմ փայլում: Ես նույնպես ուրախ եմ, որովհետև շատ մարդիկ և երեխաններ իմ շուրջը պարում են նվերներ են միմյանց նվիրում, գեղեցիկ բարեմաղթանքներ միմյանց մաղթում: Բայց ահա ևս մի քանի օր և ինձ դրեցին տուփի մեջ և ես շատ տխրեցի: Հիմա ես պետք է սպասեմ հաջորդ ամանորին, որպեսզի ինձ կրկին զարդարեն գեղեցիկ խաղալիքներով:
Ստեղծագործական աշխատանք — Գրիր, թե երջանիկ պահերին բնության ինչ երևույթի ես նմանվում դու (առնվազն 6-8 նախադասություն):
Մարդուն երջանիկ լինելու համար օգնում է իր ժպիտը: Ես փորձում եմ միշտ ժպտալ, քանի որ ժպիտը գեղեցկացնում է մարդուն: Երբ ուրախ և երջանիկ եմ լինում` նմանվում եմ նոր բացված գեղեցիկ, գարնանային ծաղիկների: Իսկ երբեմն շատ ուրախ լինելուց սկսում եմ թռչկոտել, իսկ դրանով նմանվում եմ թռչուններին: Երջանիկ ժամանակ նաև նմանվում եմ գեղեցիկ կենդանիներին: Երբ երգում եմ` իմ կարծիքով նմանվում եմ սոխակին: Կան պահեր, երբ իմ տրամադրությունը կախված է լինում եղանակից, երբ ամպամած է լինում` տխրում եմ, իսկ երբ երկինքը կապույտ և պարզ է, նմանվուն եմ գեղեցիկ ժպտացող արևի շողերին: Մի խոսքով նմանվում եմ բնությանը, երբ երջանիկ եմ լինում:
Ներում եմ, ուրեմն թու՞յլ եմ…
Ամեն մարդ սխալ անում է և իր սխալի համար պետք է պատժվի: Բայց երբեմն մարդ այնպիսի սխալ է անում, որ կարող ենք ներել, իսկ անսխալ մարդ կարծում եմ չկա: Երբ զգում եմ, որ դիմացինս հասկացել է իր սխալը, ներում եմ նրան: Իսկ ներելուց թույլ չեմ, այլ ուժեղ եմ, քանի որ կարող եմ ներել: Չներելուց կարող է այն խիղճս տանջել, և դիմացինիս ցավ պատճառեմ: Բոլորս էլ սխալ անում ենք, և այդ սխալներն ուղղելու համար ներել է պետք: Ես էլ եմ երբեմն սխալվում, բայց իմ ծնողները ներում են ինձ, և իմ կարծիքով ամենաուժեղ մարդիկ ծնողներն են: Սխալվում եմ նաև բակում խաղալիս ընկերուհիներիս հետ, մենք կռվում ենք, բայց երբ հասկանում ենք մեր սխալը ներում ենք միմյանց: Իսկ երբ, որ դիմացինս հասկանում է իր սխալը և ես չեմ ներում նրան ես ինձ թույլ եմ համարում:
գրիր փոքրիկ պատում այն մասին, թե բնությունն ու դու ինչ հարաբերություններում եք, նրա հետ զրուցելիս ինչպես կդիմեիր նրան և ինչու:
Բնությունը բոլոր եղանակներին ունի իր գեղեցկությունը:
-Գարուն քեզ շատ եմ սիրում, երբ որ մտնում ես բնություն մարդիկ ուրախանում են: Ուրախանում եմ նաև ես, երբ տեսնում եմ պարզ երկինք, երկնքում երևացով թռչունների երամ, գալիս և արթնացնում ես գեղեցիկ ծաղիկներին, ծառերին: Երբ տեսնում եմ ձնծաղիկին և մանուշակին, որ դուրս են հանել իրենց գլխիկները: Այդ պահին ուզում եմ ասել.
-Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...
-Ամառ քեզ սիրում եմ, քանի որ դու մեզ տալիս ես անուշ ծաղիկների բուրմունք, կանաչապատ անտառներ և ճանապարհներ: Երբ արթնանում եմ, տեսնում եմ շողշողացող արևը, երբ իր ճառագայթները գցում է բնության վրա:
-Աշուն դու գեղեցիկ ես քո գույնզգույն անտառներով, որոնք հագել են կարմիր, կանաչ, դեղին գույներով տերևներ: Արի քեզ անվանեմ 《գույնզգույն սգեստավորված բնություն》: Երբ մտնում եմ անտառ տերևների խշխշոցից, տերևաթափից մի փոքր տխրում են, երբ հասկանում եմ, որ էլ չեմ տեսնելու գույնզգույն ծաղիկները, չեմ տեսնելու պարզ երկինքը որտեղ լսում էի թռչուների ծլվլոցը: `
-Ձմե' ռ դու մեզ բերում ես ուրիշ աշխարհ: Աշնանային գույնզգույն բնությունից փոխվում ես, մի քիչ խամրում ես, բնությանը դարձնելով սպիտակ աշխարհ: Քեզ կանվանեի` 《Սավանով թաքնված բնություն》

Этот комментарий был удален автором.
ОтветитьУдалитьԻնձ շարադրությունա պետք "Օգնիր ինձ Մարիամ անաղարտ մնամ" վերնագրով, կա՞րող եք օգնել
ОтветитьУдалитьԻնձ շարադրություն է պետք "Տոնածառ" վերնագրով։Օգնեք խնդրում եմ🥺
ОтветитьУдалить