Ես և բնությունը ներդաշնակ ենք …
Ինչպես յուրաքանչյուր
մարդ, ես նույնպես բնության մի մասն եմ կազմում:
Բնության հետ այնքանով կապ ունեմ, որ նա ստեղծել է ինձ, իսկ ես պահպանում եմ
նրան: Մարդը բնության հետ կապ ունի այնքանով, որ եթե մարդը չլինի, չի լինի նաև բնությունը
կամ հակառակը: Ինձնից և յուրաքնաչյուրիցս է կախված, եթե մենք ջրենք, մաքրենք, այն միշտ
կպահպանվի: Սակայն միշտ չէ, որ պահպանում ենք այն: Մենք յուրաքանչյուրս որոշ չափով
աղտոտում ենք բնությունը: Բնության երևույթները նման են իմ բնավորության գծերին: Երբ
օրը ամպամած է, ծաղիկները փակ են, անձրևոտ է, ես նույնպես տխուր եմ, երբ կայծակ է,
բարկացած եմ, իսկ երբ արևոտ է, ուրախ եմ:
Ես՝ ամպրոպից հետո…
Չեմ սիրում անձրևը,
այդ պատճատով ինձ համար հաճելի է ամպրոպից հետո: Ամպրոպից հետո ինձ թվում է յուրաքանչյուրի
և նաև իմ տրամադրությունը բարձրանում է: Սակայն ամպրոպի ժամանակ սկսում եմ տխրել, բարկանալ
նաև մի քիչ վախենալ: Ամպրոպից հետո և ամպրոպից առաջ ամբողջությամբ տարբեր աշխարհներ
են: Ամպրոպից առաջ բնությունը գորշ է, օրը անձրևոտ է, մռայլ է: Իսկ ամպրոպից հետո,
երբ անձրևը վերջանում է, սկզբից դուրս է գալիս ծիածանը, իսկ հետո աստիճանաբար օրը դառնում
է արևոտ: Իմ մոտ նույնպես այդպես է, երբ տխուր եմ հոգուս մեջ տիրում է խառնաշփոթ, ամպրոպի
պես: Իսկ, երբ ուրախ եմ հոգուս մեջ տիրում է այնպես, ինչպես ամպրոպից հետո:
Եթե ջուր լինեի.....
Եթե ես ջուր լինեի
կապրեի շատ ազատ, ինչպես հիմա, իրական կյանքում ապրում է ջուրը: Նա ապրում է ազատ,
պտտվելով, ողողողելով ամբողջ աշխարհը: Եթե ջուր լինեի կանցնեի սարերի, ժայռերի միջով,
կջրեի ծաղիկները: Նաև կփորձեի մաքրել աշխարհը, ինչպես ջուրն է, քանի որ հիմա աշխարհում
կան շատ անսիրտ և չար մարդիկ: Եթե լինեի ջուր կլինեի երեևի թե աշխարհում ամենաուրախը,
երջանիկը և զվարթը:
Լուսաբաց
Ես սիրում եմ լուսաբացը և մեր յուրաքանչյուրիս օրը կախված է` լուսաբացից: Լուսաբացը իմ պատկերացմամբ առաջին արևի շողերն են, որ երևում են ամպերի տակից: Լուսաբացով ավարտվում է գիշերը: Լուսաբացից է կախված մարդու տրամադրությունը: Եթե առավոտը լինում է արևոտ, և երկինքը պարզ է լինում, այդ օրը անցկացնում ես ուրախ: Իսկ եթե արթանանում և տեսնում ես, որը օրը գորշ է, երկինքը մռայլ է, ակամայից քո տրամադրությունն էլ է ընկնում և տխրում ես: