Գայլն ու շները
Գայլը մի օր
Տեսնում է, որ
Հովիվները դանակներով
Կտրատում են մի գեր ոչխար,
Իսկ շները լուռ, անվըրդով
Թափվել են վար,
Գռմռում չեն,
Մռմռում չեն:
Գայլը հեռվից ինչ է ասում.
Կոտորվիք դուք… ինչ վայնասուն
Կհանեիք դուք խմբովի,
Թե այդ բանը ես անեի:
Գորտն ու ագռավը
Մի գորտ ընկած ցամաք առուն
Կռկռում էր, հա կռկռում:
Քիչ կռկռա, այ գորտ քեռի:
Աշուն կգա, ջուր կբերի, -
Հույս էր տալիս մի սև ագռավ:
-Է, ի՞նչ անեմ, սիրտս վառավ,
Մինչև ցամաք առուն ջուր գա,
Գորտի աչքն էլ հո դուրս կգա:
Կապիկն ու հայելին
Իրեն տեսնելով
Հայելու միջին,
Կապիկը ոտով
Մի բոթեց արջին.
Քեռի, սրան տես,
Սա ո՞վ է, գիտե՞ս.
Հրեշ, ցուցանք,
Պատիժ, փորձանք:
Ինձ տեղնուտեղ կսպանեի,
Թե քիչ սրան նմանեի:
Բայց թե ես էլ ինչո՞ւ հետ եմ,
Էդպես ցուցանք քչի՞ն գիտեմ,
Թվե՞մ զատ - զատ,
Մերոնց մեջ շատ
Քան թե թվես
Ձերոնց զատ - զատ,
Լավ չէ՞ նայես,
Խելոք, վրադ, -
Էն գարշելուն
Արջը ասավ,
Բայց թե խոսքը
Նապաստակի վախը
Այ նապաստակ,
Ի՞նչ ես փախչում
Դու սրտաճաք, -
Հարցրին ճամփին
Նապաստակից:
Բա լուր չունե՞ք
Դուք աշխարհքից,
Ինչքան ուղտ կա
Պիտի պայտեն, -
Պատասխանեց
Նապաստակը:
Հոգիդ սիրես`
Թող կատակը,
Ո՞ւղտ ես, ի՞նչ է,
Որ քեզ պայտեն:
Հարցնողն ո՞վ է,
Հլա առաջ
Մի կպայտեն,
Գնա ու դու
Նրանից դեն
Նոր հաստատի,
Որ դու ուղտ չես:
Մուկն ու կատուն
Կատուն մկին
Ասավ. - Անգին,
Թե էդ ծակից
Էս ծակը գաս`
Հազար թուման
Փող կստանաս:
Պատասխանեց
Մուկը կատվին.
Չեմ արժանի
Էդ մեծ պատվին,
Ճամփեն կարճ,
Էդքան խա՞րջ:
Շատ լավ գիտեմ
Փորիդ ցավը,
Պա՞պս է տեսել
Կատվի լավը:
Գայլը մի օր
Տեսնում է, որ
Հովիվները դանակներով
Կտրատում են մի գեր ոչխար,
Իսկ շները լուռ, անվըրդով
Թափվել են վար,
Գռմռում չեն,
Մռմռում չեն:
Գայլը հեռվից ինչ է ասում.
Կոտորվիք դուք… ինչ վայնասուն
Կհանեիք դուք խմբովի,
Թե այդ բանը ես անեի:
Գորտն ու ագռավը
Մի գորտ ընկած ցամաք առուն
Կռկռում էր, հա կռկռում:
Քիչ կռկռա, այ գորտ քեռի:
Աշուն կգա, ջուր կբերի, -
Հույս էր տալիս մի սև ագռավ:
-Է, ի՞նչ անեմ, սիրտս վառավ,
Մինչև ցամաք առուն ջուր գա,
Գորտի աչքն էլ հո դուրս կգա:
Կապիկն ու հայելին
Իրեն տեսնելով
Հայելու միջին,
Կապիկը ոտով
Մի բոթեց արջին.
Քեռի, սրան տես,
Սա ո՞վ է, գիտե՞ս.
Հրեշ, ցուցանք,
Պատիժ, փորձանք:
Ինձ տեղնուտեղ կսպանեի,
Թե քիչ սրան նմանեի:
Բայց թե ես էլ ինչո՞ւ հետ եմ,
Էդպես ցուցանք քչի՞ն գիտեմ,
Թվե՞մ զատ - զատ,
Մերոնց մեջ շատ
Քան թե թվես
Ձերոնց զատ - զատ,
Լավ չէ՞ նայես,
Խելոք, վրադ, -
Էն գարշելուն
Արջը ասավ,
Բայց թե խոսքը
Նապաստակի վախը
Այ նապաստակ,
Ի՞նչ ես փախչում
Դու սրտաճաք, -
Հարցրին ճամփին
Նապաստակից:
Բա լուր չունե՞ք
Դուք աշխարհքից,
Ինչքան ուղտ կա
Պիտի պայտեն, -
Պատասխանեց
Նապաստակը:
Հոգիդ սիրես`
Թող կատակը,
Ո՞ւղտ ես, ի՞նչ է,
Որ քեզ պայտեն:
Հարցնողն ո՞վ է,
Հլա առաջ
Մի կպայտեն,
Գնա ու դու
Նրանից դեն
Նոր հաստատի,
Որ դու ուղտ չես:
Մուկն ու կատուն
Կատուն մկին
Ասավ. - Անգին,
Թե էդ ծակից
Էս ծակը գաս`
Հազար թուման
Փող կստանաս:
Պատասխանեց
Մուկը կատվին.
Չեմ արժանի
Էդ մեծ պատվին,
Ճամփեն կարճ,
Էդքան խա՞րջ:
Շատ լավ գիտեմ
Փորիդ ցավը,
Պա՞պս է տեսել
Կատվի լավը:
Ծանոթացեք Ա.Խնկոյանի ստեղծագործություններին.
ո՞ր ժանրում է մեծամասամբ ստեղծագործել, փորձեք նշել դրանց առանձնահատկությունները,
համեմատել այլ հայ գրողների նմանատիպ ստեղծագործությունների հետ:
Կարդալով Աթաբեկ Խնկոյանի
ստեղծագործությունները, հասկացա, որ նա եղել է կատակասեր մարդ: Նա իր ստեղծագործությունների
միջոցով ցույց էր տալիս տարբեր մարդկանց բնավորության գծերը, թե լավ, և թե վատ: Իմ
կարծիքով նրա առակները շատ սուր և խորիմաստ են, և առակներից յուրաքանչյուրը ինչ-որ
բան սովորեցնում է: Խնկոյանը տարբերվում է այլ գրողներից այնքանով, որ նրա ստեղծագործությունները
ավելի շատ մանկական ժանրի են: Տերյանի, Չարենցի ստեղծագործությունները իմ կարծիքով
ավելի շատ սիրային են: Աթաբեկ Խնկոյանի առակները նման են Հովհաննես Թումանյանի առակներին,
քանի որ երկուսն էլ պատկանում են և սիրային, և մանկական ժանրերին:
Комментариев нет :
Отправить комментарий