Գլուխ Ա
Մարմին, հոգի, միտք,
դրանք են ստեղծում մարդուն: Աղայանը ասում է, որ դաստիրակության միակ նպատակը պետք
է լինի զարգացնել մարդուն այդ երեք կողմերը վերցրած միասին: Դաստիրակության ամենկարևոր
հատկություններից է` լինել առաքինի, խելոք և ուժեղ: Աղայանի կարծիքով կրթել, սովորեցնել,
դրանք երկուսն էլ մտնում են դաստիրակության մեջ: Համաձայն եմ Աղայանի հետ, դաստիրակության
մեջ մտնում է ամեն ինչ` կրթել, սովորեցնել, զարգացնել: Եվ իրոք դժվար և մեծ է դաստիրակի
գործը այնքանով, որ մարդուն սովորեցնում է լինել ուժեղ, վարժեցնել ամեն մի բանի , աճեցնել:
Ես կավելացնեմ այն, որ իմ կարծիքով դաստիրակության մեջ նաև պետք է մտնի դիմացինիդ հանդեպ քաղաքակիրթ և բարեկիրթ լինելը:
Գլուխ Բ
Համաձայն եմ Աղայանի
հետ, մարմինը, հոգին և միտքը դրանք միասին մի ամբողջություն են, մի եռանկյուն: Եվ եթե
դրանցից մեկը անհետանա, մարդը կլինի ոչ ամբողջական, անխելք, անդաստիրակ: Մարդուց եթե
անհետանա հոգին, նա կդառնա անտաշ, կյանքին, մարդկությանը ոչ պիտանի մարդ: Կվերնա նաև
իր մեջ մարդկությունը, մյուսների հանդեպ կլինի անքաղաքավարի, հոգու մեջ կվերանա բարեխղճությունը:
Եթե անհետանա միտքը, մարդը կդառնա անխելք, չի ունենա մտածելու ունակություն, գուցե
նաև կկորցնի լեզուն: Իսկ եթե վերանա մարմինը, հնարավոր է նաև նա աշխարհում գոյություն
չունենա:
Комментариев нет :
Отправить комментарий