Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): Մայիսյան 10-րդ հավաք

Մայիսյան 10-րդ հավաք

Աշխարհագրություն 
Իմ ստեղծած ուսումնական փաթեթները
Այս ամիս ես աշխարհագրությունից պատրաստել եմ շատ նյութեր`

《Աշխարհի խոշորագույն նավահանգիստներ, ավտոճանապարհներ և օդանավակայաններ》

《Տերմինների բառարան》

《Տնտեսության ճյուղեր》

《Քիմիական արտադրություն》


Հայոց լեզու
Իմ շարադրությունները

  Անձրևից հետո…
Այդքան էլ չեմ սիրում անձրևը: Իսկ անձրևից հետո, երբ գիտեմ, որ բացվելու է գեղեցիկ, շողշողացող արևը, թռչունները ետ են վերադառնալու և ամպերը այն գորշ ու տգեղ գույներից վերադառնալու են գեղեցիկ վառ գույների: Դրա համար  ցանկանում եմ արագ վերջանա անձրևը :  Երբ անձրև է գալիս, մարդիկ մի քիչ տխրում են, այն ազդում է տրամադրության վրա:  Չնայաց գիտեմ, որ անձրևը բնության ծարավն է հագեցնում: Գիտեմ, որ անձրևը մաքրում է բնությանն: Երբեմն անձրևի ժամանակ նաև սկսվում է քամի, փոթորիկ, և կարծես մարդիկ խառնվում են իրար, իսկ երբեմն լինում է արևային անձրև, որից հետո ծիածանն է հայտնվում և կարծես իր կամարով հյուսիսն ու հարավն է միացնում միմյանց: Անձրևից հետո ծառերը, ծաղիկները սկսում են արագ աճել և բնությունը կարծես նոր շունչ է առնում:


Իմ վաղվա աշխարհը 
Իմ վաղվա աշխարհը, ես պատկերացնում եմ,  ուրախ և հետաքրիր,  շրջապատված  ընկերներով, ընտանիքով: Աշխարհս պատկերացնում եմ լի երջանիկ մարդկանցով: Աշխարհում չեմ ցանկանա, որ լինի ցուրտ, մռայլ, և այդ պատճառով կփոխեմ եղանակը`ձմռան և աշնան օրերը ավելի կկարճացնեմ, քանի որ մռայլությունը, ցուրտ եղանակը մարդուն տխրություն է բերում: Կցանկանամ, որ արևը երկնքից չհեռանա, որովհետև այդքան էլ չեմ սիրում գիշերը: Իմ վաղվա աշխարհում կուզեմ որ էլ չլինեն պատերազմներ, միշտ խաղաղ լինի: Կցանկանամ ապագայում տեսնեմ ամբողջ աշխարհը, իր հրաշալիքներով:

Փորձիր գրել քո ձոնը (արձակ)՝ ուղղված այն հայրենիքին, որը դու ես ճանաչում:
Ինչպես ասել է Վ.Հյուգոն, Ինչպես չի կարելի ապրել առանց հացի, այնպես էլ անհնարին է ապրել առանց հայրենիքի, իմ կարծիքով այո դա ճիշտ է:
Հայրենիք քեզ սիրում եմ քո գեղեցկությամբ և հզորությամբ: Այնքան գեղեցիկ բնություն ունես: Այնքան գեղեցիկ ծառեր, ծաղիկներ, սարեր ունես:  Ես եղել մի քանի անգամ եղել և տեսել եմ քո գրեթե բոլոր հին, բայց գեղեցիկ եկեղեցիները, քո անտառները և  միշտ հիացել եմ: Գեղեցիկ է քո մայրաքաղաքը: Սիրում եմ գիշերը, երբ վառվում են բոլոր լույսերը, այդ ժամանակ ավելի է գեղեցկանում քաղաքը: Հայրենիք դու հզոր և ուժեղ ես քո բանակով: Իմ կարծիքով մարդ առանց հայրենիքի չի կարող ապրել:


Պատմիր քո լսած-տեսած համերգի մասին
Ես մի անգամ գնացել է ընտանիքիս հետ   քաղաքից դուրս: Այնտեղ բնությունը շատ գեղեցիկ էր, ծաղիկները, ծառերը ծաղկել էին: Ես խոտերի միջից լսում էի ծղրիդների ձայնը, լսում էի գետակների քչքչոցը: Անտառային լռության մեջ լսում էի թռչունների  ծլվլոցը, ոտքերիս տակ խշխշում էին տերևները: Այնտեղ տեսա նաև ժայռից թափվող ջուր: Եվ այս ամենը ես նմանեցրի մի մեծ համերգի:

Մաքուր սիրել, լուռ վշտանալ — բացատրիր այս արտահայտությունները և գրիր՝ մեր օրերում հնարավո՞ր է դա (հիմնավորիր պատասխանդ
Իմ կարծիքով մաքուր սիրել նշանակում է, որ մարդուն սիրում ես անկեղծ, առանց խաբելու, իրեն չես նեղացնում: Իսկ լուռ վշտանալ իմ կարծիքով նշանակում է,  երբ վիրավորանքը պահում ես հոգուտ մեջ:
Ինձ թվում է մեր օրերում շատ քիչ մարդիկ կան, որ առանց խաբելու են սիրում, իրենց ընկերներին ընկերուհիներին, չեն նեղացնում: Իսկ  շատ են այն մարդիկ, որոնք միմյանց վիրավորում են, միմյանց չեն հարգում, իրար վատ խոսքեր են ասում: Իմ կարծիքով մաքուր սիրել նաև նշանակում է, որ դժվար պահերին ընկերներիդ կողքից պետք է չհեռանաս, իսկ այդպիսի մարդիկ քիչ են: Ես շատ ուրախ կլինեի, եթե աշխարհում բոլորը ազնիվ, մաքուր լինեին, բոլորը միմյանց սիրեին, չնեղացնեին, միմյանց հարգեին:


Գրիր փոքրիկ պատում այն մասին, թե բնությունն ու դու ինչ հարաբերություններում եք, նրա հետ զրուցելիս ինչպես կդիմեիր նրան և ինչու:

Բնությունը բոլոր եղանակներին ունի իր գեղեցկությունը:
-Գարուն քեզ շատ եմ սիրում, երբ որ մտնում ես բնություն մարդիկ ուրախանում են: Ուրախանում եմ նաև ես, երբ տեսնում եմ պարզ երկինք, երկնքում երևացով թռչունների երամ, գալիս և արթնացնում ես գեղեցիկ ծաղիկներին, ծառերին: Երբ տեսնում եմ ձնծաղիկին և մանուշակին, որ դուրս են հանել իրենց գլխիկները: Այդ պահին ուզում եմ ասել.
-Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
 Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...


-Ամառ քեզ սիրում եմ, քանի որ դու մեզ տալիս ես անուշ ծաղիկների բուրմունք, կանաչապատ անտառներ և ճանապարհներ: Երբ արթնանում եմ, տեսնում եմ շողշողացող արևը, երբ իր ճառագայթները գցում է բնության վրա: 
-Աշուն դու գեղեցիկ ես քո գույնզգույն անտառներով, որոնք հագել են կարմիր, կանաչ, դեղին գույներով տերևներ: Արի քեզ անվանեմ 《գույնզգույն սգեստավորված բնություն》: Երբ մտնում եմ անտառ տերևների խշխշոցից, տերևաթափից մի փոքր տխրում են, երբ հասկանում եմ, որ էլ չեմ տեսնելու գույնզգույն ծաղիկները, չեմ տեսնելու պարզ երկինքը որտեղ լսում էի թռչուների ծլվլոցը: `
-Ձմե' ռ դու մեզ բերում ես ուրիշ աշխարհ: Աշնանային գույնզգույն բնությունից փոխվում ես, մի քիչ խամրում ես, բնությանը դարձնելով  սպիտակ աշխարհ: Քեզ կանվանեի`  《Սավանով թաքնված բնություն》 

Ներում եմ, ուրեմն թու՞յլ եմ…

Ամեն մարդ սխալ անում է և իր սխալի համար պետք է պատժվի: Բայց երբեմն մարդ այնպիսի սխալ է անում, որ կարող ենք ներել, իսկ անսխալ մարդ կարծում եմ չկա: Երբ զգում եմ, որ դիմացինս հասկացել է իր սխալը, ներում եմ նրան: Իսկ ներելուց թույլ չեմ, այլ ուժեղ եմ, քանի որ կարող եմ ներել: Չներելուց կարող է այն խիղճս տանջել, և դիմացինիս ցավ պատճառեմ: Բոլորս էլ սխալ անում ենք, և այդ սխալներն ուղղելու համար ներել է պետք: Ես էլ եմ երբեմն սխալվում, բայց իմ ծնողները ներում են ինձ, և իմ կարծիքով ամենաուժեղ մարդիկ ծնողներն են: Սխալվում եմ նաև բակում խաղալիս ընկերուհիներիս հետ, մենք կռվում ենք, բայց երբ հասկանում ենք մեր սխալը ներում ենք միմյանց: Իսկ երբ, որ դիմացինս հասկանում է իր սխալը և ես չեմ ներում նրան ես ինձ թույլ եմ համարում:


Ես տոնածառ եմ
Երբ գալիս է ձմեռը և մոտենում են ամանորյա օրերը ինձ դուրս են հանում տուփի միջից և սկսում են զարդարել: Ես ուրախանում եմ, երբ ինձ զարդարում են գեղեցիկ խաղալիքներով, բայց երբ ինձ լուսավորում են, ես փայլում եմ, ավելի եմ գեղեցկանում, և դառնում եմ ձմեռվա խորհրդանիշը: Եվ տարվա վերջին գիշերը մարդիկ սկսում են գեղեցկանալ, նրանց աչքերը փայլում է: Ահա սկսվում է հրավառություն: Բոլորը ուրախ են, երեխաները երգում, պարում են շուրջս: Առավոտյան, երբ արթնանում եմ տեսնում եմ շուրջս կա շատ շատ նվերներ: Երեխաները  տեսնելով այդ նվերները շատ են ուրախանում, նրանց աչքերը փայլում են, ինչպես ես եմ փայլում: Ես նույնպես ուրախ եմ, որովհետև շատ մարդիկ և երեխաններ իմ շուրջը պարում են նվերներ են միմյանց նվիրում, գեղեցիկ բարեմաղթանքներ միմյանց մաղթում: Բայց ահա ևս մի քանի օր և ինձ դրեցին տուփի մեջ  և ես շատ տխրեցի: Հիմա ես պետք է սպասեմ հաջորդ ամանորին, որպեսզի ինձ կրկին զարդարեն գեղեցիկ խաղալիքներով:

Մենակության զգացողությունը ինչի՞ց կարող է ծնվել քո մեջ, ինչպես է այն արտահայտվում, ինչպես ես այն հաղթահարում 
Ես երբևիցէ, ինձ միայնակ չեմ զգացել: Չէմ ունեցել մենակության զգացողություն և չեմ էլ ցանկանա լինել մենակ, քանի որ մենակությունը միշտ տխրությունն է բերում: Ես ունեմ շատ բարեկամներ,  ընկերուհիներ, ընտանիք և բոլորին շատ եմ սիրում: Նրանք միշտ ինձ հետ են: Մենակ եմ զգում ինձ այն ժամանակ, երբ կռվում եմ ընկերուհիներիս հետ: Եթե ես սխալ եմ լինում ներողություն եմ խնդրում և այդպես հաղթահարում եմ, իսկ եթե ես սխալ չեմ լինում , մենակությունս հաղթահարում եմ առանց ընկերուհուս:

Գրել շարադրություն` մթնշաղը ինչ տրամադրություն է արթնացնում ինձ մոտ:
Երբ գալիս է մթնշաղը օրը մոտենում է ավարտին: Արևի շողերը սարերի հետևից վառ ծիրանագույն լույս են արձակում: Իսկ հետո գույները անհետանում են: Ես տխրում եմ, որովհետև վերջանում է լուսավոր օրը, սկսում է երկինքը մթնել, գորշանալ, մռայլվել: Մարդիկ գնում են տուն: Փողոցում սկսում են վառվել լույսերը: Քաղաքում լռություն է լինում: Մարդկանց տրամադրությունը ընկնում է: Բայց երբ մթնշաղը փոխարինվում է գիշերվան, երկիքը այնուամենայնիվ գեղեցկանում է: Գեղեցկանում է իր փայլփլող աստղային երկնքով, լուսնով, որը ժպտում է բոլորին: Ես այդքան էլ չէմ սիրում գիշերը, քանի որ այդ ժամանակ բոլորը քնում են, նույնիսկ թռչունների ծլվլոցը չի լսվում:

Հրաժեշտը ցա՞վ է անվերջ, թե … — ստեղծագործական աշխատանք
Ինձ համար հրաժեշտը  տխրություն է: Երբ իմ հարազատները հեռանում են, ճանփորդում են տարբեր երկրներ, ես տխրում եմ նույնիսկ լաց լինում: Բայց միշտ սպասում եմ և կարոտում եմ: Չեմ սիրում հրաժեշտ անել, քանի որ հենց այդ պահից ես սկսում եմ կարոտել, սպասել: Հրաժեշտը շատ դժվար է հաղթահարել:


Ստեղծագործական աշխատանք — Գարունը այնքան…գարունը այնպես…
Երբ գալիս է գարունը բնությունը սկսում է ավելի ու ավելի գեղեցկանալ: Արևի շողերը տաքացնում են և պայծառեցնում գարունը: Սկսում են ծաղկել ծառերը, ծաղիկները: Գարունը այնքան գեղեցիկ է, երբ տեսնում եմ պարզ, երկնագույն երկինք: Այնպես քնքուշ է, երբ լսում եմ  ծիտիկների ծլվլոցով:  Գարնանը սկսում է տաքանալ եղանակը: Գարնանը գեղեցկացնում են նաև մարդիկ, երեխակերը, երբ դուրս են գալիս բակում խաղալու: Գարուն այնպես անուշ բույր ունի:


Ինքդ փորձիր «երգել» աշուն՝ օգտագործելով տրամադրություն և գույն հաղորդող մակդիրներ:
Աշուն քեզ սիրում եմ քո գեղեցկությամբ, քո գույնզգույն տերևներով, երբ պարելով ծառերից թափվում են: Սիրում եմ քեզ քո տերևների խշխշոցով, երբ քայլում եմ նրանց միջով:  Նաև սիրում եմ քեզ, քանի որ դու հարուստ ես մրգերով:  Բայց տեսնելով թե ինչպես է թափվում տերևները գեղեցիկ ծառերից նաև տխրում եմ, որ գիտեմ արդեն ցուրտ է, թռչունները էլ չեն ծլվլալու, ծաղիկները, ծառերը էլ չեն ծաղկելու: Ամպերը պարզ` գեղեցիկ, երկնագույն երկնքից, փոխվում դառնում գորշ ամպեր:  Գալիս է անձրև, ցուրտ է:  

Կա՞ մի բարձր տեղ, ուր դու ես ձգտում հասնել, ինչպե՞ս ես հաղթահարում այդ բարձրությունը:
Իմ բարձրունքը ապագան է: Ես ձգտում եմ, որ լավ սովորեմ, խելացի լինեմ: Ձգտում եմ, որ ավելի մեծ հասակում կարողանամ դժվարություններ հաղթահարել: Ձգտում եմ, որ պետք է շատ հաջողությունների հասնեմ: Իսկ դժվարությունները ինքս հաղթահարեմ: Շատ ցանկանում եմ, որ ինչ երազանք ունեմ, բոլորը կատարվեն: Իմ կարծիքով գրեթե բոլոր մարդկանց մոտ կարևորը ապագան է: Մարդիկ կյանքում հաջողությունների հասնում են իրենց ապագայի շնորհիվ: 


Գրիր, թե քո պատկերացմամբ ինչ է նշանակում գեղեցիկ (ոչ միայն արտաքին). ինչն ես կարևորում, գնահատում, ինչն է քեզ տհաճություն պատճառում, զայրացնում:
Գեղեցիկ ասելով ես հասկանում եմ ոչ միայն գեղեցիկ արտաքին այլ նաև գեղեցիկ բնավորություն: Եթե մարդ լինի լավը և բարի, բայց ոչ գեղեցիկ, միևնույնն է մարդիկ նրա  հետ ընկերություն կանեն: Իսկ եթե մարդ հոգով լինի չար, բայց արտքաին տեսքով շատ գեղեցիկ մարդիկ նրա հետ չեն ուզենա ընկերություն անեն: Իսկ արտաքինով մարդը գեղեցիկ է այն ժամանակ, երբ կրում է գեղեցիկ զարդեր և հագուստներ: Ես գնահատում եմ , երբ մարդ հոգատար է լինում, բարի գործեր է անում, ազնիվ է: Ինձ տհաճ է, երբ լսում եմ որ մարդիկ միմիանց դեմ թշնամանքով են լցված, վատ գործեր են անում: Ես կուզենամ, որ մարդիկ և արտաքինով և բնավորությամբ լինեն գեղեցիկ:


Երբ նայում ես վերև՝ աստային երկնքին, ինչ ես զգում, մտածում
Երբ նայում եմ աստղային երկնքին հիանում եմ , քանի որ այն շատ գեղեցիկ է: Աստղերը փայլփլում են մուգ կապույտ երկնքում: Նրանց նաև գեղեցկացնում է լուսինը` իր ժպիտով: Երբ նայում եմ սիրուն աստղերին երկնքում, մտածում եմ, թե ինչքան  լուսավոր, հզոր են, որ իրենց լույսով կարողանում են ամբողջ աշխարհին լուսավորել, տիրել: Նա այնքան հզոր է, որ ամբողջ մարդկությանը հանգստություն ու նինջ է բերում: Սիրում եմ, երբ կագնած եմ լինում երկնքի տակ, և աստղերով խաղ եմ խաղում ` պատկերներ հավաքում: Երբ նայում եմ աստղերին ցանկանում եմ հաշվել, բայց չեմ կարողանում, քանի որ նրանք անվերջ են:


Մի նեղացրեք ինձ, որովհետև աշխարհում կպակասի...
Իմ կարծիքով նեղանալը աշխարհի ամենավատ բանն է: Երբ նեղանում եմ ըկերներիցս, և ես եմ տխրում և ընկերներս: Տրամադրությունս ընկնում է և չեմ ցանկանում ոչ մեկի հետ շփվել:  Ես ունեմ շատ մեծ շրջապատ, շատ ընկերուհիներ, բարեկամներ և իմ կարծիքով , երբ նրանցից մեկը նեղանում է  շրջապատից մի մարդ պակասում է: Երբ ես եմ նեղանում ինչ որ մեկից, նրա հանդեպ սերը, ուրախությունը կորում է, ինձ համար էլ նա գոյություն չի ունենում: Իմ հոգում պակասում է այդ մարդը, և մոռանում եմ նրան:

Սիրտս զնգում է
Իմ կարծիքով սիրտդ զնգում է, երբ ուրախությունից  չգիտես ինչպես արտահայտվես այն, սիրտդ թրթռում է: Սիրտս զնգում է այն ժամանակ երբ կարոտում եմ, ուրախանում եմ: Կարոտում եմ գեղեցիկ գարունը, ամառը, այն գեղեցիկ օրերը որ անցկացնում էի բնության գրկում: Ուրախանում եմ, երբ ընկրուհիներիս հետ խաղում եմ բակում: Իմ կարծիքով նաև սիրտը զնգում է սպասելուց:  Երբ սիրելիներիցդ մեկին կարոտում ես և սպասում: 

Комментариев нет :

Отправить комментарий