Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): Իմ գրադարան

Իմ գրադարան

Լրացուցիչ առաջադրանքներ.
Անձնական գրադարան էջի բացում բլոգում, որտեղ շաբաթվա ընթացքում կհրապարակվեն հետևյալ նյութերը.
  • Անձնական գրադարանի, գրքերի անկյուն-պահարանի ներկայացում պատումի, տեսաֆիլմի տեսքով: 
Ես կպատմեմ մեր տան գրադարանի մասին: Մեր գրքերը գտնվում են մեր աշխատասենյակում: Մենք ունենք շատ գրքեր, որոնցից շատերը եղել է իմ տատիկի և պապիկի գրքերը: Այդ գրքերի մի մասը մեզ ժառանգությունն է մնացել հայրիկիս տատիկ, պապիկի կողմից: Իսկ մյուս մասը տատիկս և պապիկս են գնել: Մենք ունենք տարբեր ոճի գրքեր, մանկական հանրագիտարաններ, սովետական հանրագիտարաններ, հատորներ, նաև համաշխարային գրականություն: Ունենք տարբեր լեզուններով բառարաններ: Հատորներից են՝ Վահան Տերյանինը, Հովհաննես Թումանյանինը, Վիլյամ Սարոյանինը, Եղիշե Չարենցինը և այլն: Ունենք ռուսական գրքեր, գիրք-քարտեզ, աֆորիզմներ: Ունենք շատ հեքիաթների գրքեր, որոնք գնել են ինձ համար: Մի խոսքով մենք ունենք մի մեծ գրադարան:


  • Գրքի խնամքի քո տարբերակը (տեսանյութում ներկայացնել գրքի խնամքի մեկ օրինակ):
Մեր գրադարանի գրքերը խնամում է իմ տատիկը, մայրիկը: Նրանք հաճախ դասավորում են հերթանկանությամբ, մեծից փոքր, ըստ  հատորների, նույնսիկ ըստ գույների: Եթե գրքերը կեղտոտված են լինում, նրանք մաքրում  են: Երբ գրքերը  պատռվում են այն սոսնձում են: Իմ կարծիքով գրքերը պետք է խնամքով օգտագործել, որպեսզի փոխանցվի սերնդե սերունդ: 


  • Ունեցած գրքերի ձեռքբերման պատմության ներկայացում պատումի, տեսաֆիլմի տեսքով:
Իմ պապիկը դպրոցական հասակում մասնակցել է տարբեր օլիմպիական մրցույթների: Մի անգամ, երբ կրկին եղել է օլիմպիական մրցույթ,  նա հաղթել է, ստացել է պատվոգիր և իր դպրոցի տնօրենը պապիկիս նվիրել է` Դերենիկ Դեմրճյանի <<Վարդանանք>> գիրքը:

Комментариев нет :

Отправить комментарий