Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): Գրականություն

Գրականություն

Գրականություն. շարունակել ընթերցել Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը (Նա)
Վենեցիայում մի ազնվական ընտանիքի մեջ ապրում էր ընտանիքի միակ զավակը՝ Ջուլիետտան: Այնքան գեղեցիկ էր նա, աչքերը կապույտ, հայացը միշտ զվարթ: Երկու գույն էր սիրում՝ կարմիր ու սպիտակ: Նա ինքը ծաղիկ էր՝ կարմիր ու սպիտակ: Մի անգամ, երբ Ջուլիետտան իր սենյակում զբաղված էր իր սպիտակ հագուստով և կրծքին մեխակի կարմիր ծաղիկներ էր ամրացում, մի մուտ ձեռք սերենադ էր նվագում ջութակի վրա: Ջուլիետտան պատուհանից ցած նայեց և տեսավ մի պատանի լայնեզր գլխարկով: Ջուլլիետտան իր ամբողջ էությամբ և ուշադրությամբ լսում էր սերենադը: Երբ ավարտվեցին ջութակի հնչյունները Ջուլիետտան բացականչեց – Ո ՞վ ես դու, նայիր վերև պատուհանին: Պատանին նայեց վերև, ինչ հրաշալի և գեղեցիկ աչքեր, գրավիչ դեմք: Ինչ է անունդ – հարցրեց Ջուլիետտան, - Անտոնիո: Անտոնիո ասա ո ՞վ ես դու – բացականչեց Ջուլիետտան: Ես որբ եմ, հայրս մի բանվոր էր, որը մեքենայի տակ ջարդվեց և մեռավ, իսկ մայրս գնաց նրա ետևից, չունեմ ոչ մի հարազատ: Ջուլիետտան նրան հարցրեց արդյոք կգա և կապրի իրենց ընտանիքի հետ, սակայն Անտոնիոն պատասխանեց – ես հպարտ եմ սիրուն Ջուլիետտա: Ջուլիետտան մի մետաղադրամ նետեց ներքև և հարցրեց արդյոք ամեն օր կգա և կնվագի իր պատուհանի տակ, իսկ Ատոնիոն ասաց – այո կգամ, բայց ոչ մետաղադրամի, այլ գեղեցկության համար: Ամեն օր Անտոնիոն գնում պատուհանի տակ նվագում էր: Ջուլիետտան հարցրեց Անտոնիոյին թե արդյոք նա կհամաձայնվի զբոսանք կատարել իր հետ ծովի վրա, իսկ հետո հարցրեց – արդյոք թույլ կտա գլուխը դնի ծնկան վրա: Իսկ հետո հարցրեց - արդյոք թույլ կտա համբուրել իրեն: Մի երեկո էլ երբ արտիստը եկավ պատուհանի մոտ, պատուհանը փակ էր, նա սկսեց նվագել, պատուհանը մի քիչ բացվեց և ընկավ մետադրամ ու մի փոքրիկկ թուղթ որտեղ գրված էր.

Հայրս ասում է մենք վերևն ենք, դու ներքևը, տղան հեռացավ: Անցան տարիներ, երբ արդեն փողոցներում երգող արտիստը դարձել էր հայտնի աստղ: Եվ երբ մի օր համերգից հետո Ջուլիետտան եկավ իր մոտ և ասաց, Անտոնիո ես սիրում եմ քեզ, Անտոնիոն պատասխանեց – ավաղ սինյորա ներեցեք ինձ, դուք վերևում էիք, իսկ ես ներքևում: Ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող։ Այսպես էր վերջանում իտալական սիրավեպը։


Գրականություն. Նար-Դոս «Ես և նա» (ես)

Ես սիրում էի նրան, նրա գեղեցկությունը, տեսքը, ծիծաղը, այն ինձ տիրում էր: Սակայն նա սիրո՞ւմ էր ինձ, դա չգիտեմ: Սակայն ես լիովին հավատում էի, որ նա սիրում է և մինչև մահը մեզ չի բաժանի ոչինիչ: Այդ ժամանակվերջին կուրսում էի սովորում և պատրաստվում էի քնություններին: Մի օր նամակ ստացա նրանից, որտեղ գրված էր, որ էլ չի ցանկանում ինձ հետ շփվի, որ էլ չանհագստացնեմ իրեն: Մտածեցի հերթական կատակ է, սակայն հետո երբ նամակ էի ուղարկում և պատասխան չէի ստանում արդեն համոզվում է: Հետո ստացա նամակ, որտեղ գրված էր՝ ամուսնացա: Սկզբից այդքան էլ չէի հավատում և կարծում էի գրել է միայն նրա համար, որ էլ չանհագստացնեմ նրան: Սակայն հետո կամաց-կամաց հասկանում էի, որ այն ճիշտ է: Զգում էի, որ սկսում եմ խելագարվել: Մի օր վեր կացա թողի համալսարանս, հասկացա, որ այն վերջին կուրսի, ապագայի հույսերով լեցուն ուսանողը դարձել էր արբած և քնատ, զզվելի հատկանիշներով մարդ: Մի անգամ փողոցում հանդիպեցի իմ հին սիրուն, ես նրանք ճանաչեցի, չնայած նրան, որ դարձել էր բարձր հասակով, մի խնամված կին, սակայն նա ինձ սկզբից չճանաչեց, որովետև այն գեղեցիկ ուսանողից, դարձել էի հարբած մարդ: Վախեցավ նա, նստեց կառքը և գնաց: Այդ օրվանից հետո փորձեցի սիրածս աղջկա դավաճանությունը որոնել իմ էության մեջ: Շատ որոնեցի և վերջապես գտա մի պատմվածքի ընթերցումից հետո, որը լուսավորեց իմ ներքին աշխարհը: Այստեղ բառացի թարգմանությամբ առաջ եմ բերում այդ սիրավեպը, որի վերնագիրը, սակայն, դնում եմ «Նա», պատմվածքի հերոսին ինձ հակադրելու համար։


Երբ նայում եմ երկնքին զգում եմ...

Երբ նայում եմ աստղային երկնքին հիանում եմ , քանի որ այն շատ գեղեցիկ է: Աստղերը փայլփլում են մուգ կապույտ երկնքում: Նրանց նաև գեղեցկացնում է լուսինը` իր ժպիտով: Երբ նայում եմ սիրուն աստղերին երկնքում, մտածում եմ, թե ինչքան  լուսավոր, հզոր են, որ իրենց լույսով կարողանում են ամբողջ աշխարհին լուսավորել, տիրել: Նա այնքան հզոր է, որ ամբողջ մարդկությանը հանգստություն ու նինջ է բերում: Սիրում եմ, երբ կագնած եմ լինում երկնքի տակ, և աստղերով խաղ եմ խաղում ` պատկերներ հավաքում: Երբ նայում եմ աստղերին ցանկանում եմ հաշվել, բայց չեմ կարողանում, քանի որ նրանք անվերջ են:


5-7 նախադասությամբ հորինիր  ծիծաղաշարժ պատմություն մարդու և համակարգչի անխոխադարձ սիրո մասին, վերնագրիր:


Բոլորս էլ գիտենք, որ երբ սկսեց ավելի ու ավելի զարգանալ տեխնիկան յուրաքանչյուր մարդ սկսեց ավելի շատ կապվել համակարգիչների հետ: Մի մարդ կար, նա չափից դուրս շատ էր կապվել համակարգչի հետ: Այնքան էր կապվել, որ հաց ուտում էր համակարգչի դիմաց, նույնիսկ քնում էր: Մի օր նա որոշեց ամուսնության առաջարկություն անել, քանի որ մտածում էր, որ կյանքում ոչ մեկին չի սիրի, այդքան չի կապվի ինչքան համակարգչի հետ: Սակայն համակարգիչը համաձայն չեր, տղան չդիմացավ դրան և ինքնասպան եղավ


Մխիթարյան միաբանության զինանշանը
Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բան է պատմում: Այն վահանի նման է, նրա կենտրոնում կա խաչ և տառեր` Ո.Կ.Վ.Ա, որը նշանակում է` Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարհության: Խաչի անկյուններում կան առարկաներ` կրակ, զանգմ գավազան և գիրք: Դրանք խորհրդանշում են վարդապետի հոգևոր ճամփորդությունը: Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ պետք է պահի այդ կրակը, և նրանից պահանջվում է հնազանդվել, կատարել առաքելություն:

Մխիթար Սեբաստացի
Սեբաստացու համար հայ առաքելական եկեղեցին և Հայաստանը հոգևոր տարածք էր, անկախ ամեն բանից, անկախ իր նկատմամբ ունեցած վատ վերաբերմունքից: Դա էր պատճառը, որ նա արգելել էր իր հետնորդներին Հայոց աշխարհում կաթոլիկություն քարոզելը, քաջ գիտակցելով այդ ամենը: Նա նպատակադրվել էր կրթել, լուսավորություն տարածել հայ ժողավրդի մեջ և իր համախոհների հետ հաջողությամբ կատարել է այդ վեհ առաքելությունը: Նա վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների հետազոտությունները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացին ասել է, որ ամբողջ խոնարհ սրտով նվիրվելու է Հայաստանին, հայ ժողովրդին: Իսկ մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին է պատմում: Զինանշանի կենտորոնւմ կա խաչ, իսկ խաչի ծայրերին տառեր: Տառերն են՝ Ո. Կ. Վ. Ա., որի նշանակությունն է՝ Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան: Իրական  Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և, երբ պահանջվում է հնազանդվել, կատարում է իր առաքելությունը: 

Ժամանակակից պարսկական պոեզիա
Միակ մեղքս հայելուն նայելն էր
Միակ մեղքս հայելուն նայելն էր
Եվ անէանալը քո մեջ,
Երբ ինձ էիր նայում
Միակ մեղքս բացելն էր լուսամուտի
Եվ հրավիրելը քո մազերի բույրին,
Որ տարածվի իմ մենության այգու մեջ:

Այս բանաստեղծության մեջ հեղինակը տխուր էր, մենակ էր: Նա ուզում էր հրավիրել, կանչել իր սիրուն: Նա կարոտում էր իր սիրած աղջկա մազերի բույրը, նա ուզում էր ևս մեկ անգամ և միշտ այդ բույրը լիներ, տարածվեր, հոգում, որ էլ իրեն մենակ չզգար: Բացում էր լուսամուտը և սպասում, անվերջ սպասում իր սիրուն:


Հարցեր և առաջադրանքներ (Մի մրահոն աղջիկ տեսա, Ռավեննայում) 
1. Առցանց բառարանների օգնությամբ բացատրիր բանաստեղծությունների անծանոթ բառերը:
Մրահոն - սև հոնքերով
Հակինթ - կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար
Անշեջ - անմար, չմարող
Գալարվել - ոլորվել
Սեգ - վեհ, հպարտ

2. Տեղեկություններ քաղիր Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացրու:
Ռիալտոյի կամուրջը Վենետիկի  ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։ Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta թարգմանաբար՝ Դրամահատարանի կամուրջ, հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։

Ռավեննա քաղաք է իտալական Էմիլիա-Ռոմանյա նահանգում։ Ադրիատիկ ծովից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։ 402 թվականից հետո եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության, օստգոթերի թագավորության, Հռավեննայի էկզարխատի և լանգոբարդների թագավորության մայրաքաղաքը։

3. Ի՞նչ ես կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձիր հիմնավորել:
Վիգեն Իսահակյանը Ավետիք Իսահակյանի որդին, իր «Հայրս» հրաշալի գրքում նկարագրում է մեր ազգային մեծ բանաստեղծի այցելությունը Ռավեննա. «Հայրս շատ էր ցանկանում տեսնել Դանտեի շիրիմը: Գտանք, Մեծ եկեղեցու բազիլիկայի մոտ էր: Սա գեղեցիկ ոճով կառուցված դամբարան էր: Հայրս խոնարհվեց նրա առջեւ եւ մի քանի վայրկյան մտասուզվեց»: Միայն մի քանի վայրկյան...  Այնուհետեւ Վիգեն Իսահակյանը բնականաբար, ինչպես պատշաճում է տեղին ու խոսքին, հիշում է Վարպետի հայտնի բանաստեղծությունը:


Աղբյուրը ` http://www.azg.am/AM/culture/2014121201


Կոմիտաս Վարդապետ
Կոմիտասը եղել է որբ, քանի որ 1 տարեկանում կորցրել է մորը, իսկ 11 տարեկանում կորցրել է հորը: Սակայն նա իր ընդունակությունների շնորհիվ կարողացել է հաղթահարել ամեն ինչ և նույնիսկ բախտ է վիճակվել կյաքնում հաջողություններին հասնելու համար: Կոմիտասին շնորհվում է Վարդապետի աստիճանը: Դասավանդել է շատերին և շատ վայրերում: Երբ վերադառնում է Էջմիածին փոխում է հայկական երաշժտությունը, ստեղծում իր փոքրիկ ճեմարանը և դսսավանդում: Կոմիտասը զբաղվել է նաև հոգևոր երաժշտությամբ: Մի խոսքով ես նույնպես կարծում եմ , որ եթե չլիներ Կոմիտաս Վարդապետը մենք չեինք ունենա մեր հայկական երաժշտությունը:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ծանոթացիր «Կոմիտաս» կայքէջին, կարդա որոշ նյութեր, գրավոր և բանավոր ներկայացրու՝ ինչ նոր տեղեկություններ իմացար Կոմիտասի մասին:
Կոմիտասի մասին շատ տեղեկություններ եմ լսել, կարդացել: Այս նյութերը նույնպես կարդալուց հետո ցանկացա հատված դուրս հանեմ:
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը: Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Համաձայն եմ, կարծում եմ եթե չլիներ Կոմիտասը չեր լինի նաև մեր հայկական երաժշտությունը, ազգային երգը: Կարդալով շատ հոդվածներ հասկանում եմ, որ նա շատ աշխատասեր էր և այդ աշխատասիրության շնորհիվ է, որ ունենք հայկական երաժշտությունը:

2. Կոմիտասի մասին կարդա Ավ. Իսահակյանի,  Աղավնի Մեսրոպյանի հուշերը, լսիր նաև «Հուշեր Կոմիտասի մասին» ռադիոնյութը՝ ըստ այդմ ներկացնելով քո ճանաչած Կոմիտասին:
Կոմիտասի մասին այդքան կարդալով ճանաչում եմ, որպես` հայ լեգենդ երաժշտութայն մեջ: Նա նաև եղել է դասախոս, բազմաթիվ դասախոսություներ և կատարումներ է ունեցել: Կարդալով Ավետիք Իսահակյանի գրածը հասկանում եմ, որ Իսահակյանը նույնպես շատ է սիրել Կոմիտասին, նրա գրած երգերը, կատարածները:
Իսահակյանը ասում է` ուր հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը, և ես կարծում եմ, որ դա իրոք այդպես է:



Իմ երազած Հայաստանը 

Իմ երազած Հայաստանում տեսնում եմ խաղաղություն, մաքրություն, բարեհոգություն: Իմ երազած Հայաստանում հարգվում է յուրաքանչյուրի անձնական ու ընտանեկան կյանքը: Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և ազատության իրավունք: Իմ երազած Հայաստանում յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, քանի որ կարծում եմ դա է կարևորը: Իմ երազած Հայաստանում ամեն ինչ կատարվում է արդար: Քաղաքը մաքուր է, չկա ոչ մի աղբ գետնին թափված, մարդիկ միմյանց հանդեպ չարությամբ լցված չեն: Կարծում եմ, որ կատարյալ երկիր չի լինում, սակայն կցանականայի, որ Հայաստանը գոնե լիներ ամենալավերից մեկը:


Էդմոնդո դե Ամեչիս 《Սիրտը》
Հարցեր և առաջադրանքներ

Գրավոր ( 7-10 նախադասությամբ) պատմիր քո ուսուցիչներից մեկնումեկի մասին:

Ինձ համար չի առագնձնանում ոչ մի ուսուցիչ: Բոլորին սիրում եմ հավասարաչափ: Սակայն կպատմեմ ընկեր Նելլի` մեր երաժշտության ուսուցչի մասին: Ընկեր Նելիին ճանաչում եմ 8-րդ դասարանից: Սկզբից նա մեր դասղեկն էր, սակայն այս տարի մի քանի փոփոխությունների լատճառով նա դարձավ մեր երաժշտության ուսուցչուհին: Ինձ համար նա շատ բարի և խելացի ուսուցչուհի է: Նա մեզ հետ շատ ընկերական է: Ընկեր Նելլիի հետ մի քանի անգամ ճամփորդել եմ և հասկացել, որ նրա հետ ճամփորդելը շատ հետաքրքիր է անցնում: Մի խոսքով ես նրան շատ եմ հարգում և սիրում:

Քո ուսուցիչներից ո՞ւմ նմանեցրիր «Մեր ուսուցիչը» պատմվածքի հերոսին:

Այս տարի դեռ լավ չեմ ծանոթացել ավագ դպրոցի ուսուցչուհիների հետ, սակայն միջին դպրոցից կարող եմ ասել, որ այդպիսին մեր քիմիայի ուսուչուհին էր` ընկեր Սուսանը: Ինձ համար նա շատ բարի ուսուցչուհի է և ինչքանով, որ ես եմ ճանաչում նրան, կարող եմ ասել, որ հանդուրժում էր բոլորիս չարաճճի արարքները:

Քո դասարանում կամ շրջապատում կա՞ Ստրադիի նման մեկը: Պատմիր նրա մասին:

Դասարանում չեմ կարող առանձնացնել որևէ մեկին, որը լինի չափազանց յուրահատուկ: Կարծում եմ բոլորս էլ ունենք  նախասիրություններ, որոնց համար ամեն ինչ անում ենք, ինչպես անում էր Ստրադին:

Ի՞նչ ասել է  հարգել ուսուցչին: Դու ինչպե՞ս ես  հարգում ուսուցիչներիդ:

Կարծում եմ հարգել ուսուցչին դա պարտադիր է, քանի որ ամեն դեպքում նրանք են մեզ շատ գիտելիքներ տալիս: Ես ինքս ուսուցիչներին հարգում եմ նրանց լսելով, չարաճճիություններ չանելով և կատարելով այն, ինչը որ իրենք են հանձնարարել:


Աղասի Այվազյան` Եկեղեցի 
Ես կարդացի Աղասի Այվազյանի` Եկեղեցի էսսեն և հասկացա, որ ոչ բոլոր հավատացյալներին է ընդունում եկեղեցին: Հավատացյալը մտնում էր եկեղեցի մեխանիկորեն և աղոթում էր միայն իր համար: Իսկ մաթեմատիկոսը մտնում էր իր ընկերոջը մենակ չթողնելու համար և այդպես ավելի հարգված լինում եկեղեցու և աստծո կողմից: Կարծում եմ կարևորը ոչ թե մեխանիկորեն հավատալն է, այլ հոգով:

Комментариев нет :

Отправить комментарий