Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): Ընտրությամբ գործունեություն (լրագրություն)

Ընտրությամբ գործունեություն (լրագրություն)

Ամանորը Հունաստանում








Մխիթար Սեբաստացու հետքերով 
Գիտամշակութային և եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին Մխիթարյան միաբանության հիմնադիրն էՄխիթար Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: 1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչումՄխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի հեղինակն էՈւշագրավ է նաև նրա «Տաղարան» ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են այսօր: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ, կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը»: Սեբաստացու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:

Մխիթարյանների դերը հայ մշակույթում
Զգալի է այն ծառայությունը, որ կատարել է նրա անունը կրող միաբանությունը Վենետիկում և Վիեննայում։
Բացի Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի վանքի վանական դպրոցներից, որոնք հիմնականում պատրաստել են հոգևորականներ, Մխիթարյանները դպրոցներ են ունեցել այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են ապրել։
Մխիթարյանները խոշոր դեր են կատարել հայ հին մատենագրության նմուշների հավաքման ու հրատարակման գործում։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում պահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։
Մխիթարյանները թարգմանել են հունա-հռոմեական դասական գրականության և արևմտաեվրոպական գրականության լավագույն նմուշները։
Մխիթարյանների գրական-բանասիրական աշխատանքն ընդգրկում է հայ մշակույթի բոլոր ոլորտները՝ պատմագրություն, հնագրություն, աշխարհագրություն, մատենագրություն, լեզվաբանություն և այլն։




 ՎԱՐԿԱԾՆԵՐ ՎԱՆ ԳՈԳԻ ԿՅԱՆՔԻ ՈՒ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Վան Գոգի մասին շատ վարկածներ կան.
*    Կա կարծիք, որ նա աշխարհն ուրիշ ձև էր տեսնում՝ վառ գույներով, իսկ հետո այդ գույները փոխանցում էր իր կտավներին: Սակայն սա այդքան էլ այդպես չէ: Սկզբում նա նկարել է գեղջուկների կյանքը՝ մուգ, խամրած գույներով, սակայն նրա եղբայր Թեոն խորհուրդ տվեց նրան թողնել գյուղացիներին և նկարել ավելի վառ նկարներ:
*    Մարդիկ ասում են նաև, որ իր նկարների մեջ դեղինի գերակայությունը կապված էր նրա աբսենթից (ալկոհոլային խմիչքից) կախվածության հետ, քանի որ այդ խմիչքի՝ չափից շատ օգտագործումը կարող է ստիպել մարդուն ուրիշ ձև ընկալել գույները: Սակայն այս վարկածը նույնպես ապացուցված չէ:
*    Կա վարկած, որ Վան Գոգը ապրել և մահացել է կատարյալ աղքատության մեջ: Իրականում դա այդպես չէ: Նրա եղբայր Թեոն նրան ապահովում էր ամեն տեսակի կտավներով, ներկերով, վրձիններով և այլ անհրաժեշտ իրերով, ինչպես նաև նրան որոշակի գումար էր տալիս կարիքները հոգալու համար:
*    Որոշ մարդիկ մտածում են, որ նա խենթ է եղել, չի կարողացել կառավարել իրեն, և իր բոլոր զգացմունքները առանց մտածելու արտահայտել է վառ ներկերի միջոցով: Սակայն իր նամակներում նա խոսում էր շատ գրագ ետ և մտածված և, բացի դրանից, նա փոքր տարիքից սովորել էր օտար լեզուներ և շատ զարգացած երեխա էր եղել:
*    Կա վարկած, որ Վան Գոգը ինքնասպան է եղել: Նա նկարելուց հետո դուրս է եկել տնից և կրակել իր սրտի ուղղությամբ, սակայն փամփուշտը սխալ է դիպել, ինչից հետո տուն է վերադարձել և այնտեղ մահացել:

*    Ինչպես նաև որոշ մարդիկ մտածում են, որ բակում դեռահասներ են խաղացել, և պատահական կրակել և սպանել նրան:


Հորինված հարցազրույց իմ սիրելի աստղի հետ
Եգոր Կրիդը ռուս երգիչ է, ծնվել է 1994 թվականին: Երգում է հիփ-հոփ, փոփ, ռեփ ժանրերի երգեր: Ներկայացնում եմ իմ հորինված հարցազրույցը նրա հետ:

-Ինչպե՞ս եք սկսել երգչի Ձեր կարիերան:
- 2011 թվականին համացանցից օգտվողները տեսան իմ առաջին տեսահոլովակը՝ «Սեր ցանցում», որը նկարահանել էի ինքնուրույն։ 2012 թվականին  հաղթել եմ « Վ Կոնտակտե կայքի աստղը՝ 5րդ ալիք» մրցույթում՝ «Լավագույն հիփ ֊հոփ ծրագիր» անվանակարգում, որից հետո հանդես եմ եկել «Ներշնչանք» երգով, Սանկտ Պետերբուրգում՝ «Օկտյաբրսկի» համերգային սրահում:

  Պատմեք ձեր մանկության և պատանեկության մասին:
 - Ծնվել եմ 1994 թվականի հունիսի 25-ին, Ռուսատանի Պենզա քաղաքում։ Փոքր հասակից երազել եմ երաժիշտ դառնալու մասին։ Ավարտել եմ Լիցեյի կառավարական մեթոդների համար 2-րդ ճեմարանը։ Պատանի հասակից տարվել էմ Հիփ հոփով: Ինչպես գիտեք ես առավել  հայտնի եմ KReeD (Կրիդ) անունով, դպրոցական տարիներից հատուկ վերաբերմունք եմ ցույց տվել երաժշտությանը և ստեղծագործ ոլորտին՝ որպես ամբողջություն։ Պատանեկության ժամանակ  շատ կապված եմ  եղել երգերի ստեղծման հետ՝ նվիրված մարդկանց հարաբերություններին, սիրո վերապրումներին։

-Կպատմե՞ք ձեր հանրահայտ  դառնալու և առաջին ալբոմի մասին:
 - 2014 թվականին  թողարկեցի «Ամենա Ամենա» սինգլը, որն զբաղեցրեց երաժշտական չարտերի և թոփ 10-երի առաջին հորիզոնականները։ Ներկայումս այն YouTube-ում ունի 30 միլիոսն դիտում: 2015 թվականի ապրիլի 2-ին թողարկեցի իմ առաջին ստուդիական ալբոմը «Холостяк»: Այն իր մեջ ներառում է շատ երգեր և հիթեր։ Իմ նոր հիթն է «Հարսնացու»-ն։ 2015 թվականի ապրիլի 2-ին մասնակցեցի Europa Plus LIVE 2015 փառատոնին:

Մի փոքր էլ պատմեք Ձեր անձնական կյանքի մասին:
 -  Հայրս՝ Նիկոլայ Բուլատկին Բորիսևիչն է, բիզնեսմեն, «Յունիթոն» ընկերության տնօրենն է: Մայրս` Մարինա Պետրովնա Բուլատկինա, Յունիտրոն ընկերության տնօրենի տեղակալ։ Քույրս` Պոլինա Բուլատկին Նիկոլաևնա, դերասանուհի, պրոդյուսեր և կոմպոզիտոր է։ Ապրում է Ամերիկայում:

- Շնորհակալություն հաճելի զրույցի համար: Հուսով եմ՝ հաջորդ անգամ Ձեր երկրպագուներին պատմելու էլի հետաքրքիր բաներ կունենաք:
– Նմանապես շնորհակալ եմ: Անշուշտ:


Հարցազրույցը հորինեց Գայանե Օհանյանը


Հարցազրույց ինքս ինձ հետ
Լրագրող- Պատմեք ձեր կրթության մասին
Պատասխանող - Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում արդեն 9 տարի, շատ սիրում եմ դպրոցս, կարծում եմ ուսուցիչներիցս ստացել եմ լավ կրթություն, լավ գիտելիք և մինչև ավարտելս դեռ կստանամ:

Լրագրող - Նկարագրեք ձեր ապագան 5 կամ 10 տարի անց
Պատասխանող - Դեռ ոչ այդքան հստակ եմ պատկերացրել ապագաս, երևի թե 5 տարի անց կընդունվեմ բուհ անգլերենի բաժին, սակայն դեռ չեմ մտածել թե ինչ եմ ցանկանում աշատել:

Լրագրող - Պատմեք, թե ինչպես եք հաղթահարում դժվարությունները
Պատասխանող - Ես ինքս դժվարություններն հաղթահարում եմ համբերատար լինելով, քանի որ հասկանում եմ մեկ է, եթե համհերատար չլինեմ ոչինչ չի փոխվի:

Լրագրող - Նշեք վերջին գիրքը, որը դուք կարդացել եք հաճույքով
Պատասխանող - Վերջին անգամ կարդացել եմ Անուշավան Պողոսյանի Փոթորկից առաջ գիրքը, կարդացել եմ շատ հաճույքով, քանի որ այն հետաքրքիր և արկածային գիրք է, իսկ ես սիրում եմ արկածային գրքեր:

Լրագրող - Ինչով եք զբաղվուն ազատ ժամանակ
Պատասխանող - Ազատ ժամանակ սիրում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր նայել: Նաև սիրում են տարբեր սոց. ցանցերով շփվել ընկերուհիներիս հետ:


Եթե ես ջուր լինեի 
Եթե ես ջուր լինեի կապրեի շատ ազատ, ինչպես հիմա, իրական կյանքում ապրում է ջուրը: Նա ապրում է ազատ, պտտվելով, ողողողելով ամբողջ աշխարհը: Եթե ջուր լինեի կանցնեի սարերի, ժայռերի միջով, կջրեի ծաղիկները: Նաև կփորձեի մաքրել աշխարհը, ինչպես ջուրն է, քանի որ հիմա աշխարհում կան շատ անսիրտ և չար մարդիկ: Եթե լինեի ջուր կլինեի երեևի թե աշխարհում ամենաուրախը, երջանիկը և զվարթը: 

Комментариев нет :

Отправить комментарий