Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): Ամանորյա իրական նվեր

пятница, 18 декабря 2015 г.

Ամանորյա իրական նվեր


Իմ պատկերացմամբ ամանորյա իրական նվերը ոչ միայն խանութից գնված ապրանքներն են, այլ նաև արարքներ, որոնք կատարելուց հետո ավելի շատ են ուրախանում մարդիկ: Համաձայն եմ ուրախալի է նաև գնված ապրանքը` հագուստը, խաղալիքը: Բայց կարծում եմ, որ ծնողի համար կարևորը նյութական նվերը չէ: Իմ ծնողների համար, իմ կողմից ամենամեծ նվերը, ուսման առաջադիմությունն է: Ինչպես պատմվածքում տղան օգնեց իր հայրիկին, այնպես էլ, երբ ես ինչ-որ լավ աշխատանք եմ կատարում և օգնում եմ իմ ծնողներին, նրանք շատ են ուրախանում:

Комментариев нет :

Отправить комментарий