Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): Հովհաննես Թումանյան - ստուգատես....

четверг, 18 февраля 2016 г.

Հովհաննես Թումանյան - ստուգատես....

Թումանյանը՝ ընկեր

Քառյակներից կազմում ենք փաթեթ, որը որպես ընկերոջն ուղղված խորհուրդ՝ վերցնում ենք Հ.Թումանյանից:

***
Ո՛նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն, — ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:

Այս քառյակում Թումանյանը ուզում է ասել, որ երբ ժպտաս բոլորին, նույնիսկ այն նախանձ և չար մարդկանց, կյանքդ ավելի գունեղ կդառնա: Ես համաձայն եմ այս խորհրդի հետ, և միշտ կփորձեմ այն օգտագործել:

***
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ.
Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:

Այս խորհուրդը նույնպես ընդունում եմ, որ միշտ լինեմ տիեզերքի մեծ հոգու հետ, ինչու չէ նաև, որպես առաջնորդ, բայց դժվար թե կարողանամ փոխել իմ հոգին: Համաձայն եմ այն մտքի հետ, որ արտաքինը, մեր ձևը մանկուց ի վեր փոփոխվում է: Բայց այդքան էլ համաձայն չեմ, որ հոգին չի փոխվում, եթե մարդու հոգին լցված է, չարությամբ նախանձությամբ, իմ կարծիքով մարդ հնարավորություն ունի այն փոխել:

* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:

Այս քառյակով հեղինակը պատմում է, որ ունեցել է տխուր կյանք, շատ ցավ է տեսել, բայց դրա հետ միասին ներել է, սիրել է: Համաձայն եմ այս խորհրդի հետ և ես նույնպես փորձում եմ այն կատարել, գուցե մի քիչ ցավով, բայց փորձում եմ ներել ու սիրել:

* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

Այս քառյակը կարոտի մասին է, հեղինակը պատմում է իր հայրենի, անտեսված երգիչների մասին և կարոտում է: Իմ կարծիքով այս քառյակի խորհուրդը այն էր, որ պետք չէ մոռանալ, հայրենի և երգիչներին, և մեր բարեկամներին:


Թումանյանը՝ ընտանիքում
Ընտանիքում ընթերցում ենք, ընտանիքով բեմադրում ենք, ընտանիքով հիշում-պտմում ենք՝ Մանկությունս Թումանյանի հետ թեմայով (ձայագրություն, տեսանյութ)

Մայրիկս պատմում է, որ փոքրիկ ժամանակ ինձ Հովհաննես Թումանյանի շատ հեքիաթներից է պատմել, որոնցից իմ ամենասիրելի հեքիաթն է եղել՝ <<Ծիտը>>: Պատմել է <<Բարեկենդանը>>, <<Անհաղթ աքլորը>>, <<խելոքն ու հիմարը>>, <<քաջ նազարը>>, <Կիկոսի մահ>>: Նույնիսկ անգիր եմ սովորել Հովհաննես Թումանյանի <<Շունն ու կատուն>>:

Թումանյանը՝ հեքիաթագիր

Ընթերցել Թումանյանի հեքիաթներից առնվազն հինգը, դուրս բերել այնտեղից բանալիներ՝ ուղղված մարդուն: Դրանցից մեկը ներկայացնել ռադիոթատրոնի ձևով:

Խոսող ձուկը
Հովհաննես Թումանյանի` Խոսող ձուկը հեքիաթի ասածը սա էր` <<Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ>>, այս հեքիաթում ծերուկը ձկնորսությամբ էր զբաղվում, որպեսզի պահի իր ընտանիքը: Մի օր ձուկ բռնելիս նրա մեղքը տվեց և ձկանը ետ գցեց ծովը: Իսկ, երբ այդ ձուկը կենդանացավ, օգնեց ծերուկին: Իմ կարծիքով այս հեքիաթի գաղտնիքը այն էր, որ եթե լավություն անես, այդ լավությունը երբեք անպատասխան չի մնա: Իմ տեսանկյունից նայելով, ես համաձայն եմ հեղինակի հետ: Այս խորհուրդը ես ոչ այդքան շատ եմ օգտագործում, բայց քիչ թե շատ օգտագործում եմ, և իմ կարծիքով կարևոր չէ ետ պատասխան կստանամ թե չէ:

Անբան Հուռին
Իմ կարծիքով <<Անբան Հուռի>>  հեքիաթում, հեղինակը ուզում է ասել, որ պետք չէ լինել այդքան անգործ, չսովորող, սակայն դրա հետ միասին պետք է մի քիչ էլ լինել բախտով: Եթե մարդու բախտը բերի, նա կարող է նույնիսկ չաշխատել: Համաձայն եմ և ընդունում եմ այս խորհուրդը, եթե լավ սովորես կամ լինես աշխատասեր դա այդքան էլ հերիք չէ, պետք է գոնե մի քիչ լինես բախտով: 

Սուտասանը
<<Սուտասանը>> հեքիաթում թագավորը այքնան անխելք էր, որ սուտ ասելու դիմաց իր հարստության կեսը կտար ուրիշին: Ամեն օր տարբեր մարդիկ էին գալիս թագավորի մոտ և ասում այնպիսի սուտ, որ նա չէր հավատում: Իսկ  մի խելոք գյուղացին այնպիսի բան ասաց, որ նույնիսկ, եթե թագավորը չհավատար մեկ է նրան մի կտոր ոսկի կհասներ: Այս հեքիաթը քարոզում է, որ պետք է լինես մի քիչ խորամանկ և խելացի: Համաձայն եմ, ես իմ կյանքում նույնպես փորձում եմ լինել գոնե մի քիչ խորամանկ: 

Անխելք մարդը
<<Անխելք մարդը>> հեքիաթում այդ մարդը այնքան հիմար էր, որ չհանեց ծառի տակի ոսկին, որպեսզի հարուստ լինի, չամուսնացավ հարուստ աղջկա հետ, որպեսզի լինի բախտավոր, բայց գնաց և ասաց գայլին, որ կգտնես մի անխելք մարդու կուտես և կկշտանաս, իսկ գայլը մտածեց, որ նրանից ավելի անխելք մարդ չի լինի և կերավ նրան: Այս հեքիաթի ասելիքը այն էր, որ պետք չէ լինել այդքան անխելք, միամիտ և հիմար պետք է լինել մի քիչ խորամանկ և խելքով: 

Անհաղթ աքլորը
<<Անհաղթ աքլորը>> հեքիաթում հեղինակը ուզում է սովորեցնել, որ պետք է միշտ փորձես հաղթել, միշտ լինես առջևում, չփորձես պարտվել, որպեսզի հասնես քո ուզածինԵս նույնպես  փորձում եմ միշտ լինեմ առջևում, հաղթեմ և հասնեմ իմ ուզածին:

Ձևն ու հոգին — Հոդվածից դուրս բերել Գեղեցիկի, Կատարյալի ծթումանյանական բանաձևը. ի՞նչ է պատահում, երբ այդ բանաձևի բաղադրիչներից մեկը չի գործում (բացակայում է): Նայիր շուրջդ. խոսիր այն երևույթների մասին, որտեղ չի գործում այդ բանաձևը, և այն երևույթների մասին, որոնք Գեղեցիկ են, որովհետև այդ բանաձևով են արված

Այս հոդվածի մեջ Թումանյանը նշել է, որ ամեն երևույթ ունի իր կերպարանքը ձևը, իմաստը, հոգին և ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն են, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժվար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին: Այո համաձայն եմ Հ. Թումանյանի այս հոդվածից գրեթե հարյուր տարի է անցել, բայց իմ կարծիքով ոչինչ չի փոխվել: Մարդիկ հիմա էլ են այդպես, բոլորն էլ, երբ ունենում են դժվարություններ, խնդիրներ միանգամից վազում են հեշտին, իսկ Թումանյանի ասելով հեշտը դա ձևն է: Եվ կարող եմ ասել, որ հիմա նույնպես բոլորի համար կարևորը շենք հասկացությունն է, միայն պատեր, այլ ոչ թե այդ շենքի խորհուրդը, ուսուցումը: Այդպիսի երևույթ իմ կարծիքով նաև հայոց լեզուն է, գրականությունը, հիմա գրեթե բոլորս մոռանում և կորցնում ենք մեր խոսքը և գիրը, և չենք պահպանում մեր հայոց լեզուն: Իսկ եթե յուրաքանչյուրս փորձենք պահպանել այն և չվազենք հեշտին, գուցե կարողանանք լուծել մեր խնդիրները:


Դառնացած ժողովուրդ — Կարդալ հոդվածը և գրել վերլուծական աշխատանք. ինչ հարց է մտահոգում Թումանյանին՝ որպես հասարակական գործիչ, ինչո՞վ է վնասում հասարակական կյանքին այդ խնդիրը, արդյո՞ք հարյուր տարի հետո՝ մեր ժամանակներում, որևէ փոփոխություն կա: Գրել սեփական դիտարկումներն այսօրվա մասին:

Այս հոդվածը կարդալով, ես կարող եմ ասել, որ հարյուր տարի անց  ժողովուրդը գրեթե չի փոխվել: Համաձայն եմ, որ ժողովրդի մեջ դառնություն, նախանձ և չարություն կա:  Հոդվածում Թումանյանը նշում է, որ լինի քաղաքացի թե գյուղացի, մեկ է նրանք միշտ ունեն մի վեճ: Հոգևորական է, մեկ է նա բողոքում է, դժգոհում է: Վաճառականները թեկուզ և մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը տեսնելով, կորցնում է իրեն: Ամեն մարդ մտածում է իր շահի և կողքինի դժբախտության մասին: Հենց դա է մտահոգում Թումանյանին, դա է ժողովրդի խնդիրը, որ միմյանց հանդեպ չեն կարողանում լինել հոգատար, լցված լինեն սիրով, այլ ոչ թե մեկ մյուսի դժբախտության վրա ծիծաղի, կամ հակառակը: Իմ կարծիքով մարդիկ, հենց իրենք են դասավորում իրենց կյանքը և եթե յուրաքանչյուրս  չմտածենք միայն մեր շահի մասին, այս խնդիրը` նախանձությունը չի լինի:


Անկեղծ չենք — Կարդալ հոդվածը և գրել վերլուծական աշխատանք. ինչ հարց է մտահոգում Թումանյանին՝ որպես հասարակական գործիչ, ինչո՞վ է վնասում հասարակական կյանքին այդ խնդիրը, արդյո՞ք հարյուր տարի հետո՝ մեր ժամանակներում, որևէ փոփոխություն կա: Գրել սեփական դիտարկումներն այսօրվա մասին:

Այս հոդվածով Թումանյանը ուզում էր ասել, որ մարդիկ՝ բոլորը կեղծավոր են: Թումանյանի այս խոսքի հետ համաձայն եմ, որ դերասանությունը գեղեցիկ է միայն բեմում, այլ ոչ թե իրական կյանքում: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները՝ շնորքով մարդիկ են, իսկ կյանքում ապրողները՝ կեղծավորներ են: Հազար տարի է անցել այս հոդվածից, սակայն իմ կարծիքով ոչինչ չի փոխվել, մարդիկ նույն կեղծավորներն են: Հիմա նույնպես մարդիկ խաբում են, գողություններ են անում, բանբասում են մեկը մյուսից և իմ կարծիքով, եթե յուրաքանչյուրս այդպիսի վատ արարքներ անենք, աշխարհը չի փոխվի կլինի միշտ <<կեղծավոր և սուտասան>>: Մեր խնդիրը մեկն է, մենք ինքներս չենք կարողանում ուղղել մեզ, չենք կարողանում չլինել <<դերասան>>  այսինքն՝ սուտասան և խաբլան: 

Комментариев нет :

Отправить комментарий