Bright Green Bow Tie 😊 Գայանե Օհանյան (Gayane Ohanyan): Համո Սահյան

четверг, 14 апреля 2016 г.

Համո Սահյան

Ես և բնությունը ներդաշնակ ենք … 
Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես նույնպես բնության մի մասն եմ կազմում:  Բնության հետ այնքանով կապ ունեմ, որ նա ստեղծել է ինձ, իսկ ես պահպանում եմ նրան: Մարդը բնության հետ կապ ունի այնքանով, որ եթե մարդը չլինի, չի լինի նաև բնությունը կամ հակառակը: Ինձնից և յուրաքնաչյուրիցս է կախված, եթե մենք ջրենք, մաքրենք, այն միշտ կպահպանվի: Սակայն միշտ չէ, որ պահպանում ենք այն: Մենք յուրաքանչյուրս որոշ չափով աղտոտում ենք բնությունը: Բնության երևույթները նման են իմ բնավորության գծերին: Երբ օրը ամպամած է, ծաղիկները փակ են, անձրևոտ է, ես նույնպես տխուր եմ, երբ կայծակ է, բարկացած եմ, իսկ երբ արևոտ է, ուրախ եմ:

Ես՝ ամպրոպից հետո…
Չեմ սիրում անձրևը, այդ պատճատով ինձ համար հաճելի է ամպրոպից հետո: Ամպրոպից հետո ինձ թվում է յուրաքանչյուրի և նաև իմ տրամադրությունը բարձրանում է: Սակայն ամպրոպի ժամանակ սկսում եմ տխրել, բարկանալ նաև մի քիչ վախենալ: Ամպրոպից հետո և ամպրոպից առաջ ամբողջությամբ տարբեր աշխարհներ են: Ամպրոպից առաջ բնությունը գորշ է, օրը անձրևոտ է, մռայլ է: Իսկ ամպրոպից հետո, երբ անձրևը վերջանում է, սկզբից դուրս է գալիս ծիածանը, իսկ հետո աստիճանաբար օրը դառնում է արևոտ: Իմ մոտ նույնպես այդպես է, երբ տխուր եմ հոգուս մեջ տիրում է խառնաշփոթ, ամպրոպի պես: Իսկ, երբ ուրախ եմ հոգուս մեջ տիրում է այնպես, ինչպես ամպրոպից հետո:

Եթե ջուր լինեի.....

Եթե ես ջուր լինեի կապրեի շատ ազատ, ինչպես հիմա, իրական կյանքում ապրում է ջուրը: Նա ապրում է ազատ, պտտվելով, ողողողելով ամբողջ աշխարհը: Եթե ջուր լինեի կանցնեի սարերի, ժայռերի միջով, կջրեի ծաղիկները: Նաև կփորձեի մաքրել աշխարհը, ինչպես ջուրն է, քանի որ հիմա աշխարհում կան շատ անսիրտ և չար մարդիկ: Եթե լինեի ջուր կլինեի երեևի թե աշխարհում ամենաուրախը, երջանիկը և զվարթը: 

Լուսաբաց
Ես սիրում եմ լուսաբացը և մեր յուրաքանչյուրիս օրը կախված է` լուսաբացից: Լուսաբացը իմ պատկերացմամբ առաջին արևի շողերն են, որ երևում են ամպերի տակից: Լուսաբացով ավարտվում է  գիշերը: Լուսաբացից է կախված մարդու տրամադրությունը: Եթե առավոտը լինում է արևոտ, և երկինքը պարզ է լինում, այդ օրը անցկացնում ես ուրախ: Իսկ եթե արթանանում և տեսնում ես, որը օրը գորշ է, երկինքը մռայլ է, ակամայից քո տրամադրությունն էլ է ընկնում և տխրում ես:

Комментариев нет :

Отправить комментарий